Բակո Սահակյանը ստորագրել է Օգանովսկուն պաշտպանության փոխնախարարի պաշտոնից ազատելու հրամանագիրը
Արցախի նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ գեներալ-մայոր Սամվել Կարապետյանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից եւ արձակվել զինվորական ծառայությունից՝ իր դիմումի համաձայն՝ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ։
Ավելի վաղ Սամվել Կարապետյանը (Օգանովսկի) ուղերձով դիմել էր հանրությանը եւ հայտնել իր հրաժարականի մասին: