Ինչպես հեշտ ու արագ բարձրացնել տրամադրությունը
Այս թեմայով
Ամերիկացի հոգեբանները պարզել են՝ ինչպես կարելի է տրամադրությունը բարձրացնել ընդամենը մի քանի վայրկյանում: Այս մասին հաղորդում է Journal of Happiness Studies-ը:
Այովայի համալսարանի հետազոտողները փորձարկում են իրականացրել 496 ուսանողի մասնակցությամբ:
Մասնակիցներին խնդրել են 12 րոպե զբոսնել շենքի տարածքում՝ կիրառելով առաջադրված մեթոդները: Նրանք մտովի ճանապարհին հանդիպողներին մաղթել են երջանկություն: Մյուս առաջադրանքով նրանք սկսել են հանդիպող մարդկանց համեմատել իրենց հետ և այդտեղ գնահատել իրենց առավելությունը:
Նշվում է, որ առաջին դեպքում մասնակիցներն իրենց երջանիկ են զգացել: Մյուս վարժությամբ՝ նրանց տրամադրությունը մնացել է նույն մակարդակի վրա, ավելին, երբեմն նվազել է:
Ըստ այդմ՝ մասնագետները պարզել են՝ ցանկացած համեմատություն մյուսի հետ ստեղծում է մրցակցային տրամադրություն, ինչը կապված է սթրեսի և տագնապի հետ: