Որն է աշխարհի ամենաեկամտաբեր ընկերությունը
Հայտնի է աշխարհի ամենաեկամտաբեր ընկերությունը: Սաուդյան նավթային Saudi Aramco ընկերությունն ավելի մեծ եկամուտ է ունեցել, քան Apple-ը, Google-ը և Exxon Mobil-ը միասին վերցված:
Saudi Aramco-ն ամենաեկամտաբերն է համարվել անցած տարվա արդյունքներով: 2018-ին ընկերության մաքուր եկամուտը կազմել է 111 միլիարդ 100 միլիոն դոլար: Այս ցուցանիշը զգալիորեն բարձր է երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած ընկերությունների ցուցանիշներից: Երկրորդը ճանաչված Apple-ի մաքուր եկամուտը կազմել է 59․5 միլիարդ, իսկ երրորդ տեղը զբաղեցրած Samsung-ինը՝ 35․1 միլիարդ դոլար: Այս մասին հայտնում է Bloomberg-ը` հղում անելով Moody’s և Fitch գործակալություններին: