4 ախտանիշ, որ դուք չափազանց շատ աղ եք ուտում
Այս թեմայով
Ինչ ցուցանիշներով կարելի է հասկանալ, որ դուք չափազանց շատ եք աղ ուտում։
1․ Անընդհատ խմել եք ուզում
Խմելու անընդհատ ցանկությունը եւ մեծ քանակությամբ ջրի օգտագործումը (օրական 7 բաժակից ավել) կարող են վկայել, որ աղը ձեր սննդակարգում ավելին է, քան պետք է։
2․ Ձեզ մոտ այտուցներ են հայտնվում
Այտուցները, որ հայտնվում են օրվա վերջում, նույնպես կարող են վկայել սննդակարգում աղի ավելցուկի մասին։
3․ Դուք չափազանց գրգռված եք
Կարծիք կա, որ աղի չարաշահումը բացասաբար է ազդում ներվային համակարգի վրա՝ մարդուն դարձնելով զայրացած եւ գրգռված։
4․ Ձեզ անհանգստացնում են մկանային ցավերը
Մարդիկ, որոնք չարաշահում են աղը, հաճախ են մկաններում ցավի զգացողություն ունենում։
Եթե ձեզ մոտ նկատել եք այս ախտանիշները, աշխատեք նվազեցնել սննդակարգում աղի քանակը։ Հիշեք, որ շատ մթերքներում (երշիկներում, նրբերշիկներում եւ շատ այլ մթերքներում) հսկայական քանակի աղ է պարունակվում, որի մասին դուք նույնիսկ չեք կասկածում։
Եթե դուք սկսել եք ավելի քիչ աղ ուտել, սակայն այս ախտանիշները չեն անցել, դիմեք բժշկի, քանի որ դրանք կարող են այլ խնդիրների հետ կապված լինել։