ՀՀ և Արցախի նախագահները քննարկել են Թալիշի վերականգնմանն առնչվող հարցեր
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ ապրիլի 1-ին այցելել է Թալիշ, ծաղկեպսակ դրել գյուղի հուշահամալիրում, հանդիպում ունեցել ապրիլյան պատերազմին մասնակցած զինծառայողների և ազատամարտիկների հետ:
Ինչպես հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ջերմ և անմիջական մթնոլորտում արծարծվել են պետականաշինությանը, բանակաշինությանը, Թալիշի վերականգնմանն առնչվող հարցեր: