ՄԱԿ գլխավոր քարտուղարը ողջունել է Փաշինյան-Ալիեւ հանդիպումը
ՄԱԿ գլխավոր քարտուղարը ողջունել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի առաջին հանդիպումը։ Այս մասին ասվում է նրա մամուլի քարտուղարի տարածած հայտարարությունում։
Անտոնիու Գուտերիշը ողջունում է այն շեշտադրումը, որն արել են երկրների ղեկավարները խաղաղությանը նպաստող պայմանների ստեղծման եւ հաջող բանակցությունների հետագա քայլերի համար։ Նա նաեւ ողջունում է նրանց հավատարմությունը հրադադարի ռեժիմի ամրապնդմանն ու հումանիտար հարցերի լուծմանը, ինչպես նաեւ երկխոսության շարունակմանը հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով։
Գլխավոր քարտուղարը երախտագիտություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին նրանց կարեւոր միջնորդական դերի համար եւ կրկին հայտարարում է, որ ՄԱԿ-ի կողմից լիովին կաջակցի նրանց ջանքերին։