Ford-ը փակում է իր գործարանները Ռուսաստանի տարածքում
Ամերիկյան Ford մեքենաշինական ընկերությունը հունիսի վերջին կդադարեցնի մարդատար ավտոմեքենաների արտադրությունը Ռուսաստանում, իսկ գործարանները կփակվեն: Այս մասին հաղորդում է Корреспондент-ը՝ մեջբերելով ընկերության մամլո հաղորդագրությունը:
«Բիզնեսի վերակառուցումը ենթադրում է մարդատար ավտոմեքենաների արտադրության ավարտը 2019-ի հունիսին, որին կհաջորդի երկու գործարանի, ինչպես նաև շարժիչների արտադրման գործարանի փակումը ՌԴ քաղաքներում»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ընկերությունից նշել են, որ տվյալ միջոցները կհանգեցնեն աշխատակիցների զգալի կրճատման, ինչը կիրականացվի առաջին հերթին կամավոր ազատման հիմքով՝ հավելյալ փոխհատուցման վճարման պարագայում: