Բաքուն հաստատեց Վիեննայի հանդիպումը
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից ստացված առաջարկության հիման վրա ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ մարտի 29-ին Ավստրիայի մայրաքաղաքում տեղի կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը քննարկելու նպատակով»։
Այս կապակցությամբ ադրբեջանական մամուլում հրապարակվել են մի շարք փորձագիտական տեսակետներ, որոնք առանձնակի լավատեսությամբ աչքի չեն ընկնում: