Այսօր՝ 26 ապրիլի 2024թ., 00:00
Սրտի խնայող դեֆիբրիլացիա. մշակվել է սրտի ռիթմի խանգարումների բուժման ավելի մեղմ մեթոդ Գիտնականներն ամենավտանգավոր պատասխանները տվող «թունավոր» արհեստական բանականություն են ստեղծել Չինաստանում թալանված հնագույն դամբարանում 15 բրոնզե ծիսական զանգ է հայտնաբերվել Լոնդոնում բանակի հեծելազորային գնդի ձիերը փախել են ախոռից` բախվելով մեքենաներին և ավտոբուսին (տեսանյութ) Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը Կոչ ենք անում աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին և Հայաստանի հետ կարգավորման գործընթացին. Թուրքիայի ԱԳՆ Կա արտաքին սատարում այս իշխանություններին․ Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու՝ ընդդիմության փորձերի մասին Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զոհերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան Ադրբեջանը սահմանագծման գործընթաց է իրականացնում Փաշինյանի ձեռքով. Սեյրան Օհանյան Կարևոր է, որ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև բախում չլինի. Շոլց Բաքուն շարունակում է Հայաստանից պահանջել փոխել սահմանադրությունը Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը․ Ռոբերտ Քոչարյան Բայդենն ապրիլքսանչորսյան ուղերձում կրկին կիրառել է «ցեղաuպանnւթյուն» եզրույթը «Ես պահանջեցի, հայկական գերեզմանոցի համար տեղ հատկացրեցին». Գայանե Գեւորգյանը Հայաստանից տեղափոխվել է Վանում ապրելու 1915 թվականի իրադարձությունները «ցեղասպանություն չեն». Բաքվում Թուրքիայի դեսպան Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում դիմավորել են «Նիկոլ ցեղասպան» վանկարկություններով (տեսանյութ) Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Բելգիայի արտգործնախարար Զեկույց. Իրավապաշտպան կազմակերպությունները Հայաստանում ոստիկանության չարաշահումների աճ են արձանագրում Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ (տեսանյութ) Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել․ Ռուբեն Վարդանյանի որդի Մատվիենկոն հանձնարարել է խոսնակ Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել Հայոց ցեղասպանությունն անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ պատգամավոր Ուկրաինական անօդաչուները գրոհել են Սմոլենսկի վառելիքաէներգետիկ օբյեկտները Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ պայթյունի վայրից 80 մետրի հեռու հայտնաբերվել է տղամարդու դի Crocus-ում տեղի ունեցածի բոլոր պատվիրատուները, հովանավորները և կազմակերպիչները պետք է բացահայտվեն և պատժվեն. Պուտին Պարո՛ն Էրդողան, մի փորձեք Սփյուռքը հակադրել Հայաստանին, մենք մի ազգ ենք՝ մի պահանջատիրությամբ. Արամ Ա Եթե Հայաստանը որոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից, դա կլինի նրա ինքնիշխան իրավունքը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ամաչում են մարդամեջ դուրս գան Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար Առավոտից չի դադարում մարդկանց հոսքը դեպի Ծիծեռնակաբերիդ բարձունք (տեսանյութ) Ի՞նչ է անելու Փաշինյանը հաջորդ անգամ՝ քանդելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարանը․ Հարութ Սասունյան 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարին նոր պաշտոն են տվել Անհանգստացած ենք Հայաստանում ոստիկանական բռնության դեպքերի աճով. Freedom House Մարիա Կարապետյանին «հուշումներով» ՔՊ-ական անդամները դեմ քվեարկեցին ընդդիմության նախագծին Մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի. Ամենայն Հայոց Կաթողիկոս Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու Իսկ անկլավները տալուց հետո կգա ադրբեջանցի փախստականների վերադարձի ժամանակը Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը Ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա եղբայրասպան Կայենի նման․ Արշակ սրբազան Օրենք խախտողները Երևանում՝ Կառավարությունում նստած են. Բագրատ Սրբազան Ոսկեպար - Կիրանց ճանապարհը շարունակում է փակ մնալ. սպասում են Մհեր Գրիգորյանի այցին Կանաչ տարածքները բարելավում են աղիքների և մաշկի միկրոբիոմի կազմը Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակից մնալ, կարծում եմ՝ այնտեղ կան մարդիկ, որոնք հասկանում են ՌԴ-ի դերը Հայաստանի անվտանգության և տնտեսական զարգացման գործում Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը ԿՀՎ տնօրեն. Առանց ԱՄՆ-ի օգնության Ուկրաինան կարող է պարտվել պատերազմում մինչև տարեվերջ WhatsApp-ում արհեստական բանականության գործառույթ կներդրվի․ ի՞նչ է այն անելու Էդ խեղճ մարդիկ ի՞նչ են անում, երկու կոպեկ փող են աշխատում․ քաղաքացի Խանութներում 30 տարեկան բարետես աշխատող են ուզում․ Բարետես եմ, բայց 30 տարեկան չեմ․ առևտրական 3 ելույթ «նախկին» Փաշինյանից՝ բռնությունն արմատախիլ անելու մասին ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ» Իսրայելի կողմից Իրանին հարվածելու թիրախը եղել է Սպահան քաղաքի մոտ գտնվող ավիաբազան Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու դպրոցների պահարանների կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև hրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյան Փորձում են այնպես անել, որ հայերը մոռանան Արցախի կորստի մասին՝ ջնջելով «Արցախ» անունը ժողովրդի հիշողությունից Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը Մենք հետևողական ենք լինելու, սա չի կարող մնալ անհետևանք․ Լևոն Քոչարյանը՝ Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին Իրանի տարածքում հրթիռային հարվածներ չեն գրանցվել. լրատվամիջոց ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Թրենդային է դարձել ընդդիմադիր դաշտի ներսում, որ խորհրդարանական ընդդիմությունն ավելի շատ ունենա ընդդիմություն, քան իշխանությունները Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. Գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Փաշինյանի՝ տավուշյան վերջին այցից հետո ՔՊ-ում փորձում են հասկանալ՝ ինչ է փոխվել վերջին օրերին Իրական արդարությունն այն է, որ ԼՂ-ից տեղահանվածները վերադառնան․ Բրեդ Շերման Իսրայելը հարվածել է Իրանին. լրատվամիջոց Կմասնակցի արդյոք Փաշինյանը Մոսկվայում կայանալիք շքերթին Սրանց «թեթև» ձեռքով շատ արագ մոտենում է անվերադարձի կետին․ Մհեր Մելքոնյան Հագեցնող սնունդը նվազեցնում է քաղցրեղենի ցանկությունը Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան Տղամարդը դատի է տվել 50 կանանց, որոնց հետ ծանոթացել է Tinder-ում Չափազանց բարդ տնային աշխատանքը վնասում է երեխաներին Սպորտ դիտելը ակտիվացնում է ուղեղում պարգևատրման համակարգը Վրաստանի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը ներշնչվել է Կրեմլի կողմից․ Միլլեր Խաղաղ օվկիանոսում հայտնաբերվել են ավելի քան 50 նոր տեսակի օրգանիզմներ ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար Դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյան՝ Պետրոս Ղազարյանին Անընդունելի է ՀՀ առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջում՝ առանց սահմանազատման գործընթացի ամբողջական իրականացման․ «Ապրելու երկիր» Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը կոչված է կանխելու Ուկրաինայի ճակատագրի կրկնությունը, Կոբախիձե
Հարցում

Մեծ անորոշության տագնապը

Մաս 2

Հեղափոխությունը դեռևս փոփոխությունը չէ. սա մենք ամիսներ առաջ ենք արձանագրել։ Դա փոփոխությունների հնարավորությունն է։ Հայաստանը ուներ և դեռևս ունի էական դրական փոփոխությունների հնարավորություն։ Բայց փոփոխությունները կարող են ունենալ նաև հակառակ որակները։

Օրեր առաջ հրապարակվեց համաշխարհային բանկի զեկույցը, որը բառացի զգուշացնում է. «առանց հաստատակամ բարեփոխումների հնարավոր չէ հասնել շոշափելի արդյունքների՝ աշխատատեղերի ստեղծման, աշխատավարձերի բարձրացման, սոցիալական խնդիրների ավելի հաջող լուծման և ներդրումներ ներգրավելու համար գործարար միջավայրի բարելավման հարցերում։ Նշված արդյունքների ձախողումը կարող է կրկին բորբոքել սոցիալական և քաղաքական լարվածությունը և տնտեսական անորոշության պատճառ դառնալ...»։

Նախապայմանը հետևյալն է. երկրի այսօրվա մթնոլորտը պետք է փոխվի։ Հակառակ դեպքում զարգացում չի լինելու։ Պետք են բարեփոխումների լուրջ ծրագրեր և դրանց իրականացմանը ունակ մարդիկ ու թիմեր։

Մենք ունենք խնդիրներ, որոնցից ո՛չ փախչել է հնարավոր, ո՛չ թաքնվել։ Մենք դրանք պետք է լուծենք, մեղմենք, նվազեցնենք.

ա/անվտանգության խնդիր և պատերազմի ռեալ վտանգ

բ/ դեմոգրաֆիկ խնդիր (արտագաղթ, ծնելիության անկում, բնակչության ծերացում)։ Մեր անմիջական հարևանների բնակչությունն է. Ադրբեջան՝ 9,8 մլն, Թուրքիա՝ 79.8 մլն, Իրան՝ 81.16 Վրաստան՝ 3.7 մլն։ Մենք ունենք, որպես պետություն, ֆիզիկապես մաշվելու հեռանկար։

գ/ չի գտնվում տնտեսության բեկման ճանապարհը։

Այսօրվա ամենավտանգավոր միտումը

Հարցերի, խնդիրների, պատկերացումների պաթոլոգիկ պարզունակացումը։ Որոշ դեպքերում թվում է, թե դա միտումնավոր է արվում, այլ դեպքերում՝ ակնհայտ է ավելիին չտիրապետելը։ Ուղղակի հնարավոր չէ՝ նման ահռելի խնդիրների, նման տարածաշրջանում գտնվելու պարագայում՝ այսքան պարզունակ պատկերացումներով և պարզունակ, երբեմն՝ մանկապատենական ձևակերպումներով հաջողություն ունենալ։

Ի՞նչ անել

Մարդկայնորեն հասկանալի է նոր իշխանության համոզմունքը և վրդովմունքը, թե՝ տնտեսական հեղափոխությունը յուրաքանչյուրի անհատական հեղափոխությունից պետք է սկսվի, հակառակ դեպքում բան չի ստացվի. ինչո՞ւ եք պասիվ...

Բայց որպեսզի անհատական և հանրային մակարդակով դա տեղի ունենար, պետք էր անել մեկ այլ բան. ապահովել երկրում համապատասխան մթնոլորտ։ Երկրում կառուցելու, աշխատելու մթնոլորտի փոխարեն ստացել ենք մարդ բռնելու, ամեն անկյունում կոռուպցիա փնտրելու հիվանդագին միտում։ Կոնսոլիդացիայի փոխարեն ստացել ենք հասարակությանը անընդհատ բաժանելու և իրար դեմ լարելու մթնոլորտ։

Գործնական իշխանության փոխարեն ստացել ենք անվերջ ելույթների ու լոզունգների իշխանություն։ Զարգացման և գրագետ բարեփոխումների տեսլականների ու ծրագրերի փոխարեն ստացել ենք վտանգավոր գաղափարների փաթեթ։ Փոխենք այս մթնոլորտը, և կմիանա երկրի շարժիչը, երկիրը կսկսի զարգանալ։

Ի՞նչ է մեզ սպասում

Ավելորդ հոռետես կամ ավելորդ լավատես չընկալվելու համար, այս հարցի պատասխանները, պետք է սկսել եթե-ներով։

Եթե մենք ուզում ենք, որ լինեն ներդրումներ, լինի տնտեսական ակտիվություն, ապա իշխանությունը պետք է հրաժարվի «մեղավորության կանխավարկածի», կուլակաթափության և նմանատիպ մյուս գաղափարներից։ Փոխարենը պետք է առաջ քաշի պասիվ կապիտալը ակտիվացնելու, ներդրումներ անելու պայմանով տնտեսական համաներման, տնտեսությունն աշխուժացնելու այլ գաղափարներ։

Եթե մենք ուզում ենք երկիրը վերադարձնել հանդարտ հուն և ոչ թե մխրճվել անվերջանալի դատերի և բոլորը բոլորին մեղադրելու անվերջանալի գործընթացի մեջ, ապա պետք է դուրս գալ ՀՔԾ-ի հորինած իրականությունից, հրաժարվել այդ սցենարի պաշտոնական և ստվերային հեղինակների ծառայություններից։ Ամեն ինչից անկախ՝ պետք է հասկանալ, որ հնարավոր պատերազմի շեմին կամ բարդ խաղաղության բանակցությունների նախօրյակին չի կարելի քրգործերով թուլացնել սպայակազմը և կազմակերպել հաղթանակի հրամանատարների ցուցադրական հեղինակազրկումներ։ Կա նաև շատ ավելի կոնկրետ հարց. քանի դեռ Ռ. Քոչարյանն անազատության մեջ է, Հայաստանի և ՌԴ հարաբերություններում լինելու է «ռազմավարական լարվածություն», իսկ ռուսահայ կապիտալը (Հայաստանի համար կապիտալի հիմնական իրական աղբյուրը) չի գալու Հայաստան. կա՛մ չի ուզելու, կա՛մ չեն թողնելու։

Եթե մենք ուզում ենք բարձրացնել երկրի դիմադրողականությունը արտաքին վտանգների առաջ, ապա օր առաջ պետք է կանգնեցնենք երկրում ներքին անկառավարելիության սողացող պրոցեսը։ Դադարեցրեք երկու կոպեկի համար տարիների հնության թեմաներով գյուղապետերի որսը, դադարեցրեք տասնամյակների պատմությունը ունեցող ներգյուղական, ընտանեկան, կլանային բողոքներին և առճակատումներին տոն տալը, խրախուսելը։ Սա մինչև վերջին ատոմը բաժանելու է երկիրը։ Դադարեցրեք չմտածված ձևակերպումներ հնչեցնելը, որոնք բերում են ամենաթողության և ազատությունների ու իրավունքների սխալ ընկալման և կիրառման։ Սա թույլ, ֆեյք պետության տանող ամենակարճ ճանապարհն է։

Ի՞նչ է պետք անել

Կհաջողվի՞ մեզ խուսափել վատագույն սցենարներից, կհաջողվի՞ մեզ՝ հետ վերադառնալ նախնական պոզիտիվ նպատակներին և հույսերին։ Վստահ եմ, որ հնարավորություն դեռ կա։ Բայց դարձյալ, եթե արվեն մի շարք քայլեր.

1. Եթե իշխանության մեջ գտնվող մարդիկ չգնան կարծիքի համահարթեցման ճանապարհով, սկսեն տարակուսանք ու անհամաձայնություն դրսևորել իրականացվող այս կամ այն քայլի ու գաղափարի նկատմամբ։ Իշխանության մեջ անհատի ձայնի ինստիտուտը չափազանց կարևոր գործոն է։

2. Եթե ԱԱԾ-ն շուտ վերադառնա իր հիմնական գործառույթներին, առավելագույնս կենտրոնանա ազգային անվտանգության խնդիրների վրա, հանկարծ բաց չթողնի անկառավարելիության տանող պրոցեսը և ավելի կոշտ պնդի երկրի անվտանգությանը վերաբերող իր իրավացիությունը տարբեր հարցերում (Խաչատուրովի ձերբակալման անթույլատրելիության օրինակով), ապա կայունության որոշակի մակարդակ հնարավոր կլինի ապահովել։

3. Եթե իշխանությունից դուրս գտնվող՝ իմ կողմից ձևակերպված «ոչանտարբերների հանրությունը» կարողանա դառնալ ավելի լսելի, ավելի ազդեցիկ, այդ թվում՝ կառուցվածքային միավորների տեսքով, ապա հնարավոր կլինի լցնել սթափության վակուումը։

4. Եթե ոչ իշխանական կուսակցությունները, ԱԺ-ում ներկայացված և արտախորհրդարանական, կարողանան արագ առողջացման գնալ, վերջապես հասկանան դրա անհրաժեշտությունը, ապա կլինի քաղաքական դաշտի վերակենդանացում, ինչը կտա որոշակի երաշխիքներ՝ խելահեղ սցենարներով չգնալու։
Կա տպավորություն, որ բոլոր չորս կետերում էլ (մի տեղ՝ ավելի շատ, մի տեղ՝ ավելի քիչ) այսօր ունենք խնդիրներ՝ հապաղում, չարվող աշխատանք։

Ձայների որակը Հայաստանում

Վատագույն սցենարներից խուսափելու և երկրում կանխատեսելիության ու հեռանկարայնության մթնոլորտ ձևավորելու համար չափազանց կարևոր է երկրում առկա ձայների որակը՝ դոմինանտ ձայնի որակը։

Հայաստանում կան տեսակետների և գաղափարների տոքսիկ կենտրոններ և տոքսիկ անհատներ, որոնք միայն ատելություն, քեն ու քաոս են գեներացնում։ Դրանց մի մասը հին նախապատմություն ունեն, մի մասը՝ նոր, դրսից ֆինանսավորվող։ Նրանց ամեն նոր գաղափարը, քայլը, նամակը, առաջարկը Հայաստանը Սիրիայի վերածելու հեռանկարն է մեծացնում։ Նրանք ամեն կերպ ձգտում են մեծացնել իրենց ազդեցությունը իշխանության վրա, որոշումների կայացման վրա, երկրում մթնոլորտի ձևավորման վրա։ Իշխանության մեծ շերտի անփորձությունն ու վատ տեղեկացվածությունը նրանց համար պարարտ հող է։ Եթե բաց թողեցինք պահը, վաղը ուշ կլինի։

Ի հակակշիռ սրան՝ Հայաստանում կան շրջանակներ, միմյանցից տարբեր քաղաքական հայացքների և պատկերացումների, որոնք միշտ հրապարակայնորեն ասում են իրենց տեսակետը՝ հիմքում ունենալով օգնելու, զգուշացնելու, առաջարկելու մոտիվացիան, կոպիտ սխալներից և անկայունության տանող սցենարներից երկիրը հեռու պահելու ցանկությունը։ Մեծ հաշվով՝ երկրի հեռանկարը այս երկու որակների մրցակցության մեջ է։ Կախված նրանից, թե ո՛ր որակի ձայնը կհաղթի, կորոշվի, թե ի՛նչ ճանապարհով է գնալու Հայաստանը։ Իշխանության միջի որակյալ ձայները պետք է ավելի «դուխով» լինեն, ինչն այդպես չէ այսօր, իսկ իշխանությունից դուրս որակյալ ձայները պիտի լինեն ավելի բարձր և ավելի կազմակերպված, ինչը դարձյալ այսօր այդպես չէ։

Եվ իհարկե, վերջապես պետք է սկսի գործել այդ առողջ ձայները լսելու և հետևություններ անելու՝ դեռևս չգործարկվող մեխանիզմը։ Դեռ հնարավորություն կա։

Մի բան պետք է փորձենք հստակ պատկերացնել. նժարին կա երկու տարբերակ. կա՛մ Հայաստանը դառնալու է խաղաղ, համերաշխ ու զարգացող պետություն, կա՛մ վերածվելու է Սիրիայի։ Այլ կարգախոսներ ու բարիկադներ փնտրելու կարիք պարզապես չկա։

Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan