Էրդողանը շարունակում է մզիկիթներում կոտորածներն իր հանուն իր շահերի օգտագործել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակում է ցուցադրել Քրայսթչըրչի մզկիթների կոտորածի տեսանյութը՝ չնայած Նոր Զելանդիայի իշխանությունների քննադատությանը, հաղորդում է AFP-ն:
Էրդողանը տեսանյութը մարտի 31-ին կայանալիք տեղական իքնակառավարման ընտրությունների նախընտրական արշավի մի մասն է դարձրել:
Նա ահաբեկչությունը ներկայացնում է որպես հարձակում «Թուրքիայի եւ իսլամի վրա»:
Հիշեցնենք, որ ահաբեկչության հետեւանքով մահացել է 50 մարդ: Հրաձիգը մանիֆեստ էր թողել, որում Էրդողանին եւ Մերկելին սպանելու կոչեր էր անում, ինչպես նաեւ հիշատակել էր Ստամբուլում Սուրբ Սոֆիայի տաճարը, որը վերածվել էր մզկիթի, իսկ այժմ թանգարան է դարձել: Բացի այդ նա Facebook-ի ուղիղ եթերում հեռարձակել էր մզկիթներում հրաձգությունը: Հենց այդ տեսանյութն էլ Էրդողանն օգտագործում է:
Նոր Զելանդիայի վարչապետ Ուինսթոն Փիթերսը հայտարարել է, որ այդ ահաբեկչության քաղաքականացումը վտանգի տակ է դնում Նոր Զելանդիայի բնակիչների եւ արտասահմանում մեր ազգի ապագան եւ անվտանգությունը եւ դա բացարձակապես անարդար է»:
Հյուսիսարեւմտյան Էսքիշեհիր քաղաքի հանրահավաքում Էրդողանը նորից ցուցադրել էր տեսանյութը եւ այսպես կոչված մանիֆեստը՝ ընդդիմադիր Ժողովրդական հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Կիլիչդարօղլուի քննադատության համար, որը զգուշացնում էր «իսլամական աշխարհում արմատացած ահաբեկչության մասին»:
Նոր Զելանդիայի իշխանությունները արագ միջոցներ էին ձեռնարկել մզկիթներում հրաձգության տեսանյութի տարածումը կանխելու համար՝ զգուշացնելով, որ ցանկացածն, ով կկիսվի նկարահանված նյութով, դատական հետապնդման կենթարկվի: