Ինչպես է Բալիում ուժգին ալիքը հարվածում կին զբոսաշրջիկին (Տեսանյութ)
Երիտասարդ զբոսաշրջիկը լուրջ վնասվածքներ է ստացել այն բանից հետո, երբ Բալի կղզում վիթխարի ալիքը ծածկել է նրան, հայտնում է Daily Mail-ը:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է լուսանկարվելու պատրաստվող ճանապարհորդուհին փոթորկոտ եղանակին կանգնած օվկիանոսի ափին: Քիչ անց ալիքը հարվածում է աղջկան և մի կողմ շպրտում նրան: