Շվեյցարիայում հայտնաբերել են տանը քնած վրացի գողերի
Շվեյցարիայում հայտնաբերել են տանը քնած վրացի գողերի: Միջադեպը տեղի է ունեցել Պյան Սան Ջակոմո քաղաքում, հաղորդում է 1tv.ge-ն:
Նշվում է, որ հարևանները գիշերը նկատել են կասկածելի անձանց: Նրանք այդ մասին տեղեկացրել են տների սեփականատիրոջը:
Առավոտյան տեղ հասած շվեյցարացին տներից մեկում քնած վիճակում հայտնաբերել է երկու գողի: Նրանք փորձել են փախչել, սակայն ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել գողերին: Վրաստանի 19 և 26 տարեկան քաղաքացիներին մեղադրանք է ներկայացվել մի քանի տուն կողոպտելու գործով:
Հետաքննությունը շարունակվում է: