Սրեբրենիցայի ջարդերի զոհերի հարազատները ողջունում են Կարաջիչի դատապարտումը ցմահ ազատազրկման
Սրեբրենիցայում զոհվածների հարազատները ողջունել են Հաագայի վերաքննիչ դատարանի երեկվա որոշումը, որով բոսնիացի սերբերի առաջնորդ Ռադովան Կարաջիչը դատապարտվեց ցմահ ազատազրկման՝ ցեղասպանության ու ռազմական հանցագործությունների համար:
Ավելի վաղ՝ 2016 թվականին, Հաագայի դատարանը Կարաջիչին դատապարտել էր 40 տարվա ազատազրկման՝ 1995-ի ամռանը Սրեբրենիցայում ավելի քան 8 հազար մահմեդական տղամարդկանց ու տղաների զանգվածաբար սպանելու համար:
Սրեբրենիցայի այս կոտորածը համարվում է Եվրոպայում տեղի ունեցած ամենադաժան ոճրագործությունը Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր: