Թուրքիայի կենտրոնական հատվածում նոր երկրաշարժ է գրանցվել
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի կենտրոնական Մալաթիա նահանգում այսօր երեք երկրաշարժ է գրանցվել. 3,1, 3,6 և 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժերը տեղի են ունեցել Մալաթիայի Արգուվան շրջանում՝ խուճապի մատնելով տեղի բնակչությանը:
Ինչպես գրում է թուրքական artigercek.com կայքը, երկրաշարժերի օջախները գտնվել են 7 կմ խորության վրա: Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Միևնույն ժամանակ երկրի հարավ-արևմտյան Դենիզլի նահանգում նախօրեին տեղի ունեցած 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից հետո տարածքում շարունակում են հետցնցումներ գրանցվել:
Աղբյուրը նշում է, որ Դենիզլիի Աջըփայամ շրջանում, որտեղ տեղի էր ունեցել երկրաշարժը, արդեն գրանցվել է 375 հետցնցում: