Նորածին «Սուպերմենը». ավստրալացին որդու լույս աշխարհ գալուց վայրկյաններ անց նրան արտասովոր դիրքով է լուսանկարել
Բրիտանական Daily Mail պարբերականը հրապարակել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի բնակչի արած ուշագրավ լուսանկարը, որն արվել է նրա որդու լույս աշխարհ գալուց վայրկյաններ անց:
Լուսանկարում նորածին տղան այնպիսի հետաքրքիր կեցվածք է ընդունել ու այնպես է բռունցքն առաջ պարզել, որ ասես օգնության շտապող «Սուպերմենը» լինի:
Սևուսպիտակ կադրի հերոսը 40 շաբաթականում կեսարյան հատման միջոցով լույս աշխարհ եկած Հարին է, որը ծնվել է 4 կգ քաշով:
«Փոքրիկ Սուպերմենի գալուստը»,- համացանցում հրապարակված լուսանկարին կից գրել է երջանիկ մայրը՝ Բրի Ջեսիկան:
Կինը մանրամասնել է, որ լուսանկարն արվել է յոթ տարի առաջ և որ Հարին այժմ դպրոցական երեխա է: