Փարիզի մոտ անցկացվում է ոստիկանական հատուկ գործողություն
Հինգշաբթի Ֆրանսիայի մայրաքաղաքային շրջանի Իվելին դեպատամենտում անցկացվում է աստիկանական հատուկ գործողություն, Twitter-ում հայտնել է տեղի ոստիկանությունը:
«Անվտանգության ուժերի եւ փրկարարների գործողությունն անցկացվում է Շատու կոմունայի Գամբետի փողոցում: Խնդրում ենք գործողության ընթացքին չխանգարել եւ խուսափել դրա անցկացման շրջանից»,- նշված է հաղորդագրության մեջ:
Շատուի ոստիկանության կոմիսարիատից չեն կարողացել պարզաբանել, թե որն է հատուկ գործողության անցկացման պատճառը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ամենը, ինչ կարող եմ ձեզ ասել, այն է, որ տեղում իսկապես ոստիկաններ են աշխատում, գործողություն է ընթանում: Ոչ մի այլ մանրամասն ներկայացնել չեմ կարող»,- ասել է գործակալության զրուցակիցը: