Դեղին բաճկոնավորների ցույցերի ժամանակ զորքեր կտեղակայվեն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ հանգստյան օրերին դեղին բաճկոնավորների ցույցերի ժամանակ ողջ երկրում զինծառայողներ կտեղակայվեն։ Այս մասին տեղեկացնում է REGNUM-ը։ Նրանք կպահպանեն կառավարական և այլ օբյեկտներ, որպեսզի ոստիկանները կենտրոնացած լինեն հասարակական կարգի պահպանման վրա։
Ինքնաձիգներով զինված շուրջ 7000 զինվորականներ արդեն տեղակայված են ողջ Ֆրանսիայում՝ «Սինտենել» գործողության շրջանակում։ Այն 2015թ․ ահաբեկչություններից հետո ստեղծվել է զգայուն օբյեկտների պաշտպանության համար։