Քսենիա Սոբչակը պատմել է, թե որքան է կազմում իր ամսական եկամուտը (տեսանյութ)
Ռուս հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակը «Զգուշացի՛ր, Սոբչակն է» հեռուստաշոուի ժամանակ խոստովանել է, թե որքան է կազմում իր ամսական եկամուտը:
Հայտնի բլոգեր Ամիրան Սարդարովին նվիրված հաղորդման ժամանակ հաղորդավարուհին զրուցակիցներից մեկի հետ խոսելիս պատմել է, որ ամսական մոտ 3-4 մլն ռուսական ռուբլի է աշխատում: Սոբչակն ընդգծել է, որ խոսքը հենց ռուբլու մասին է, ինչին ի պատասխան բլոգերը ծիծաղել ու հայտնել է, որ ինքն էլ է մոտ այդքան վաստակում:
Սոբչակը, մասնավորապես, նշել է, որ ամբողջ կյանքում «ձիու պես» աշխատում է, ինչպես նաև պատմել է, որ 5 տարվա վաղեմության Bentley GT մակնիշի մեքենա ունի: