Կալիֆոռնիայում «սուպերծաղկման» պատճառով զբոսաշրջիկներին արգելվել է մտնել կակաչի դաշտեր (Տեսանյութ)
Իշխանությունները սահմանափակել են Կալիֆոռնիայում Էլսինոր լճի մոտ զբոսաշրջիկների հասանելիությունը լանջերի կակաչի դաշտերին, որոնք «սուպերծաղկման» պատճառով չափից ավելի մեծ թվով այցելուների են գրավում, հայտնում է USA Today-ը:
Մերձակայքում գտնվող Ռիվերսայդ քաղաքի բնակիչների հայտարարությամբ՝ զբոսաշրջային իրարանցման պատճառով ավտոմայրուղում բազմակիլոմետրանոց խցանումներ են առաջացել:
«Այս հանգստյան օրերն անտանելի էին,- համացանցում գանգատվել է քաղաքացիներից մեկը: - «Սուպերծաղկումը» մեր քաղաքի բնակիչների համար խնդիրներ է հարուցել»:
Պարբերականը հայտնում է, որ զբոսաշրջիկները մագլցում են լանջերին, որ լուսանկարվեն դաշտային ծաղիկների ֆոնին, ընդ որում՝ հաճախ քարերը ցած են գլորվում, ինչը կարող է վնասվածքների հանգեցնել:
«Մարդիկ մեքենաներն ուղղակի ճամփեզրին էին կանգնեցնում, որ ծաղկումը տեսնեն,- ասում է Դարիան Ուլյամսը, որը հատուկ եկել է կակաչները տեսնելու: - Երբեւէ նման բան չեմ տեսել»: