Բժիշկները նշել են ձմեռային և ամառային ժամանակին անցնելու վտանգները
Անցումը ամառային և ձմեռային ժամանակին կարող է բացասաբար անդրադառնալ մարդու օրգանիզմի վրա և նույնիսկ օնկոլոգիական հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ: Այդ մասին հաղորդում է РЕН ТВ-ն:
Աղբյուրի փոխանցմամբ` բժիշկները նշել են, որ մարդու համար առավել սթրեսային շրջանը հոկտեմբերն է: Ձմեռային ժամանակին անցնելիս մարդիկ ստիպված են լինում իրենց սովորական ժամից մեկ ժամ շուտ արթնանալ, ինչը կարող է հանգեցնել ինֆարկտի և ինսուլտի:
Բացի այդ, անցումը նոր ժամանակի կարող է առաջացնել հորմոնալ խնդիրներ` ընդհուպ մինչև պոտենցիայի խանգարում: