1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 25 հունիսի 2019թ., 00:00
Ով ապացուցի ԱՎԾ թվերը, խոստանում եմ առաջարկել Նոբելյանի մրցանակի առաջադրում Պատգամավորի սեքսուալ լուքը համացանցում քննարկման առիթ է դարձել Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը պատրաստվում է բողոքարկել Վերաքննիչ քրեական դատարանի կողմից այսօր հրապարակված դատական ակտերը Ռոբերտ Քոչարյանը հրաժեշտ տվեց որդուն՝ Լևոն Քոչարյանին, ապա նստեց մեքենան ու մտավ ԱԱԾ շենքի տարածք Հայրս կալանավայր մտավ հույսով, որ այս աբսուրդը մի օր կվերջանա. Լևոն Քոչարյան Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն էժանացել է ավելի քան մեկ դրամով «Միանշանակ, հրաժարական չեմ տա». Լևոն Յոլյան (տեսանյութ) Վրացական պատվիրակությունը կմասնակցի հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստին 1990-ականների սկզբին ԼՂ բնակչության ավելի քան 40 տոկոսը ենթարկվել էր էթնիկ զտման. Զոհրաբ Մնացականյանը՝ Ժնեւում Ռոբերտ Քոչարյանը քաղաքական բանտարկյալ է․ Էդուարդ Շարմազանով Սեդրակ Քոչարյանն՝ ընդդեմ Վանեցյանի գործով դատական նիստը (տեսանյութ) Նեթանյահուն խոստացել է, որ Սիրիայում Իսրայելի գործողությունները անվտանգ կլինեն ՌԴ ուժերի համար Վրաստանի իշխանությունները հակառուսական տրամադրություններ են հրահրում. Լավրով Վրաստանի վարչապետը կժամանի Հայաստան Սպիտակ տունը մտավոր հետամնաց է. Ռոհանի Ինձ ծանուցագրով կանչել են Քննչական կոմիտե. Նարեկ Մալյան Այդ դատավորն ու արդարադատությունն իրար հետ անհամատեղելի են. Հայկ Ալումյան «Ջին Քերոլն իմ ճաշակով չէ». Թրամփը՝ ի պատասխան սեռական ոտնձգություն կատարելու մեղադրանքների Ցուցարարները երթով շարժվում են դեպի ԱԱԾ՝ ի աջակցություն Ռոբերտ Քոչարյանի. ուղիղ «Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Իսրայելը Սիրիայի հարցով որոշ կետերի շուրջ համաձայնության են եկել». ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Երկիր մոլորակը կանգնած է «կլիմայական խտրականության» շեմին. ՄԱԿ-ի փորձագետի անդրադարձը գլոբալ տաքացմանը Երաժշտության դասերն օգնում են ավելի լավ սովորել դպրոցում. գիտնականներ Վրաստանի խորհրդարանը նոր խոսնակ ունի Շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով Իրանի շուրջ իրադրությունը զարգանում է շատ վատ սցենարով Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի Անհնար է մարդկանց արգելել Վրաստան գնալ. Դմիտրի Պեսկով Բժիշկները կարծում են, որ Ալիբասովը բեմադրել է իր թունավորումը Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի եղբոր հետ դատական գործընթացի մեջ գտնվողը եւ «կաշառված դատարանների» դեմ բողոքողը բարձրացել էր արագաչափի վրա (լուսանկարներ) «Վահե Գրիգորյանը մեծ կիքս թույլ տվեց». Հրանտ Բագրատյան Ուկրաինայի պատվիրակությունը լքեց ԵԽԽՎ-ի նիստերի դահլիճը Գառնիկ Իսագուլյանը հրաժարական է տվել, որ անկաշկանդ քննադատի իշխանություններին (տեսանյութ) Բախում Վրաստանի խորհրդարանի պատգամավորների միջեւ (տեսանյութ) Հայտնի է, թե ինչ հարցեր են քննարկելու Պուտինն ու Թրամփն առաջիկա հանդիպման ընթացքում Ոստիկանները Երեւանի փողոցներից թմրամոլների են բերման ենթարկել Դատարանը վերացրեց Մանվել Գրիգորյանի կենսաթոշակի վրա դրված արգելանքը Վաղը դուք եք պաշտպանելու, շենացնելու մեր երկիրը, դուք եք լինելու նրա տերը. Բակո Սահակյանը՝ աշակերտներին Ստեփան Շաքարյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր, հուղարկավորությունը Երեւանի քաղաքային պանթեոնում Դավիթ Տոնոյանը Ռուսաստանում մասնակցում է միջազգային ռազմատեխնիկական համաժողովին ԵԱՀԿ-ն դիտարկումը՝ Ակնայից դեպի հյուսիս-արևելք. ադրբեջանական կողմը առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր Արցախի ԱԺ հանձնաժողովում քննարկվել է Կուտակային կենսաթոշակների մասին օրենքը. «Ճիշտ չէ այն հետաձգել» Վերաքննիչ քրեական դատարանը կասեցրել է Քոչարյանի անմեղության կանխավարկածի խախտման վերաբերյալ գործի վարույթը ՀՀ իշխանությունների վտանգավոր խաղերը Նինո Բուրջանաձեն նշել է Վրաստանում ստեղծված իրավիճակի մեղավորներին Վրացական լարին նորից ռեկորդային չափով արժեզրկվել է Դեպի Ռուսաստան վրացական գինիների արտահանման հնարավոր արգելքը կարող է մարտահրավեր լինել բիզնեսի համար. Վրաստանի էկոնոմիկայի նախարար Ազգային ժողովն ընդունեց Հարկային օրենսգրքի փաթեթը. Կողմ էր միայն «Իմ քայլը» Պորոշենկոն առաջարկել է Վրաստանը վերանվանել Սաքարտվելո Վեցերորդ օր. Բողոքի ցույցեր են նախատեսված Թբիլիսիում, Բաթումիում եւ Փոթիում ԼՂ բանակցային գործընթացում նոր փաստաթո՞ւղթ կա Լեհաստանի նախագահը Վրաստանին օգնելու պատրաստակամություն է հայտնել Արցախի ղեկավարության հետ Երևանի խոսելաձևն անթույլատրելի է «Թեհրանի և Վաշինգտոնի միջև դիվանագիտական ուղին մեկընդմիշտ փակվել է».Իրանն արձագանքել է Թրամփի՝ երկրի գերագույն հոգևոր առաջնորդի դեմ պատժամիջոցների սահմանմանը Մանվել Գրիգորյանին շտապօգնության մեքենայով բերեցին դատարան (լուսանկար, ուղիղ) Սորոսի ներկայացուցիչը դատի է տվել hayeli.am-ին Ռոբերտ Քոչարյանը և նրա պաշտպանները չեն մասնակցելու այսօր կայանալիք դատական նիստին Սաակաշվիլին պատրաստ է եւ կդիմի ամեն ինչի, անգամ ներքին ապակայունացման. Բուրջանաձե Գիտնականները գտել են ամբողջ մարմնում անբացատրելի ցավերի հնարավոր պատճառը Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իր աջակցությունն է հայտնել վրացական ակումբների հակառուսական ակցիաներին Սաակաշվիլին Վրաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու կոչ է արել Թրամփը հայտնել է, թե Իրանի հետ պատերազմ սկսելու իրավունք ունի առանց Կոնգրեսի հավանության Ավտովթարում զոհված Ռեյեսի որդին պայմանագիր կնքեց «Ռեալի» հետ «Եթե Թուրքիան շարունակի գործողությունները, Հունաստանը կոշտ միջոցների կանցնի». Ցիպրաս Ֆիլիպ Կիրկորովը նոր տեսահոլովակում մերկացել է (տեսանյութ) Բողոքի ակցիա ԱԺ-ի դիմաց. «Ոչ համահարթեցմանը» Վերին Լարսում կանգնեցված ավտոբուսի ուղևորները տեղափոխվել են Հայաստան Լոս Անջելեսի ռեստորոնում հաճախորդի սեղանի վրա մեծ առնետ է ընկել ԱՄՆ-ը կոալիցիա է կազմում Պարսից ծոցում ծովային ուղիների պաշտպանության համար Եթե դու որոշել ես ինչ որ մարդկանց բոմժ սարքես, դու երկի՛րն ես բոմժ սարքելու. Ռոբերտ Քոչարյան ՍԴ 8 անդամները պիտի որոշում ընդունեն Վահե Գրիգորյանի լիազորությունները դադարեցնելու մասին Ռուսաստանը վերադարձավ ԵԽԽՎ․ Նաիրա Զոհրաբյան Ամերիկյան անօդաչուն խոցվել է իրանական արտադրության «Հորդադ-3» ՀՕՊ համակարգով Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ Գերմանիան զգուշացում են արել Իրանին Ադրբեջանի ԱԳ նախարարի մոտեցումն ապակառուցողական է. Աննա Նաղդալյան Դատավորների ընդհանուր ժողով է հրավիրվել Արայիկ Հարությունյանի ցնցող գրառումը Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի մասին մասին Ուրուգվայում բանտից փախել է իտալացի հայտնի մաֆիոզը 30 աստիճանի սկոլիոզով բանակից ազատված նախարարը՝ թենիս խաղալիս (լուսանկար) Ցուցմունք՝ ընդդեմ Յայլոյանների. Հայր ու որդի թալանել են մետրոպոլիտենը Ապրիլյանի պատերազմի գործով արդեն «նշանակվել» են անմեղները. «Կնշանակվեն» նաեւ մեղավորնե՞րը
Հարցում

Ով որտեղից եկավ-դարձավ մարզպետ

 Այն, որ Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականությունը նրա կառավարության ամենախոցելի տեղն է, վկայում են գրեթե ամեն օր տարբեր առիթներով եւ տարբեր մարզերում տեղի ունեցող բողոքի ակցիաները: Դա հատկապես զգալի է մարզերում. նորանշանակ մարզպետները ոչ միշտ են արդարացնում հասարակության հույսերը, ոմանց նշանակումն անգամ ուղեկցվեց բողոքի ակցիաներով:

Ծանոթանալով նոր կառավարության մարզպետների կենսագրությանը՝ կարելի է հասկանալ, թե որտեղ է նրանց ձախողումների պատճառը. նրանցից շատերը չունեն համապատասխան աշխատանքային փորձառություն: Անգամ մարզպետներից մեկի աշխատանքային գրքույկի առաջին գրառումը մարզպետի պաշտոնն է: Թեեւ նրանք ունեն բարձրագույն կրթություն, բայց պրակտիկ գիտելիքներ ոմանք չունեն, իսկ դա ոչ պակաս կարեւոր է այնպիսի բարդ ոլորտ ղեկավարելու համար, ինչպիսին է մարզը:

Արմավիրի 27-ամյա մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի ոչ հարուստ կենսագրությունը հիմնականում կապված է արտերկրի հետ։ Ծնվել է Գյումրիում, դպրոցն ավարտելուց հետո, մինչեւ 2016-ն ապրել եւ աշխատել է Հայաստանից դուրս. 6 տարի կրթություն է ստացել ԱՄՆ-ում, այնուհետեւ աշխատել է Ուկրաինայի Դոնեցկ քաղաքում նախ որպես շուկայի պատասխանատու, այնուհետեւ՝ որպես Դոնեցկում ՀՀ հյուպատոսի խորհրդական: 2016-ին վերադարձել է Հայաստան եւ աշխատել Ամերիկյան համալսարանում՝ որպես ֆակուլտետի կառավարիչ եւ կրթության գծով խորհրդական: Իսկ 2018-ի հոկտեմբերին նշանակվել է Արմավիր մարզպետ: Նրա կենսագրականում նշված աշխատանքները որեւէ առնչություն չունեն ո՛չ հայաստանյան համայնքների, ո՛չ էլ, առավել եւս, մարզերի հետ: Մաթեւոսյանը մինչ մարզպետ նշանակվելը ծանոթ չէր հայաստանյան ներքին կյանքին, նրա խնդիրներին, մարզերի առանձնահատկություններին: Ուստի պատահական չէ, որ արմավիրցիները նրան համարում են ոչ յուրային՝ դրսից եկած մարդ, եւ որեւէ խնդիր ունենալու դեպքում բողոքի ակցիաներ են անում, ճանապարհ փակում, որպեսզի իրենց խոսքը միանգամից հասնի Փաշինյանին: Նրանք մարզպետի հետ հույսեր չեն կապում:

Արարատի մարզպետի անունն ամենաշատն է հիշատակվում մամուլում եւ համացանցում: 31-ամյա Գարիկ Սարգսյանը մինչեւ մարզպետ նշանակվելը մոտ մեկուկես տարի եղել է Արարատի Նոր կյանք համայնքի ղեկավարը: Դա է նրա աշխատանքային գործունեությունը, դրանից հետո միանգամից նշանակվել է Հայաստանի ամենաբարդ մարզի՝ Արարատի մարզպետ: Հարկ է նշել, որ համայնքի ղեկավար լինելու ժամանակ նա աչքի է ընկել համայնքանպաստ քայլերով: Նրա ղեկավարած Նոր կյանքը համարվում է Հայաստանի առաջին հեղափոխական գյուղը: Մարզպետ դառնալուց հետո Սարգսյանի իմիջը գնալով դառնում է շարքային չինովնիկի իմիջ, ով պաշտոնների է նշանակում իր ազգուտակին:

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանին ներկայացնելու կարիք չկա: Մարզպետների մեջ նա ամենաավագն է եւ ամենահարուստը՝ կենսագրությամբ, որը հիմնականում կապված է եղել իրավապահ համակարգի հետ: Նա աշխատել է ՀՀ նախկին երեք ղեկավարների ժամանակ, իրավապահ ոլորտում զբաղեցրել բարձր պաշտոններ, ուստի նրան ո՛չ անփորձ կարելի է համարել, ո՛չ էլ Հայաստանի ներքին կյանքին անտեղյակ: Այլ բան է, որ ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյան ավելի լավ կարող էր աշխատել նույն ոլորտում, բայց նոր՝ ետհեղափոխական Հայաստանի ոգով:

Վայոց ձորի 30-ամյա մարզպետ Տրդատ Սարգսյանը ԵՊՀ արեւելագիտության եւ իրավագիտության ֆակուլտետներն ավարտելուց հետո, կարելի է ասել, միանգամից նշանակվել է Վայոց ձորի մարզպետ: Թեեւ նրա կենսագրականում այդ նշանակումից առաջ գրված է, որ 2016-2018 թթ․ եղել է «Համալսարանականներ» համատիրության կառավարիչ, բայց դա պետական աշխատանք չէ։ Տրդատ Սարգսյանը մշտապես ակտիվ հասարակական գործունեություն է վարել, մասնակցել է քաղաքացիական շարժումների:

Մարզպետներից ամենափորձառուներից է Տավուշի մարզպետ 45-ամյա Հայկ Չոբանյանը, ով ծնունդով Շամշադինի շրջանից է: Նա նույնպես ունի համալսարանական կրթություն, ավարտել է ՀՀ Կառավարման ակադեմիան, իսկ մինչ մարզպետ նշանակվելը տարբեր պաշտոններ է զբաղեցրել թե՛ պետական համակարգում, թե՛ մասնավոր սեկտորում: Աշխատել է ՀՀ կառավարության աշխատակազմում, արդարադատության նախարարությունում, եղել է հրատարակչության տնօրեն, 5 տարի ղեկավարել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Նորք տեղեկատվական կենտրոն» ՓԲԸ-ն, հիմնադրել է «Արփի սոլար» արեւային էներգիա արտադրող ընկերությունը, ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն է ղեկավարել: ԱԺ վերջին ընտրություններում Չոբանյանն առաջադրվել էր որպես ռեյտինգային թեկնածու, սակայն չհաղթահարեց անցողիկ շեմը, քանի որ ամբողջ մարզային ռեսուրսն աշխատում էր նախկին մարզպետ Վահե Ղալումյանի եւ Փաշինյանի եղբորորդու՝ Սիփան Փաշինյանի համար: Անկախ ընտրությունների արդյունքներից, Չոբանյանը դրական վարկանիշ ունի Տավուշի մարզում: Նրան պատահական մարդ չեն համարում եւ հույսեր են կապում նրա հետ։

Կոտայքի 40-ամյա մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը նույնպես անծանոթ մարդ չէ իր ղեկավարած մարզում: Թեեւ ծնվել է Տավուշի Չինարի գյուղում, բայց մանկությունից նրա ընտանիքը տեղափոխվել է Աբովյան քաղաք: Մինչ մարզպետ նշանակվելը, համալսարանական կրթությունն ստանալուց հետո նա զբաղեցրել է տարբեր պաշտոններ. եղել է Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի տնտեսագետը, տարբեր պաշտոններ է զբաղեցրել «Օրանժ Արմենիայում», ղեկավարել է մասնավոր շինարարական կազմակերպության կոմերցիոն բաժին, եղել է «Բիզնես Ռեջենթ» ՍՊԸ տնօրենը:

Լոռու 38-ամյա մարզպետ Անդրեյ Ղուկասյանը թեեւ իր ողջ կենսագրությամբ կապված է իր ղեկավարած մարզի հետ, քանի որ միշտ աշխատել է Վանաձորում, այնուամենայնիվ, հայտնի չէ, թե ողջ կյանքում միայն ատամնաբուժությամբ զբաղված բժիշկը, ով այլ ոլորտում աշխատելու փորձ չունի, ինչպես է ղեկավարելու մի ամբողջ մարզ՝ իր բոլոր բարդ ու չլուծված խնդիրներով հանդերձ:
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ծնվել, մեծացել է Գյումրիում, մինչ մարզպետ նշանակվելը դասախոսել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղում, այնուհետեւ՝ Շիրակի պետական համալսարանում: Բավականին ակտիվ գործունեություն է ծավալել հասարակական կյանքում, մշտապես եղել է տարբեր ՀԿ-ների խորհրդի անդամ կամ գործընկեր:
Արագածոտնի 28-ամյա մարզպետ Դավիթ Գեւորգյանին դժվար թե մարզի բնակիչներն ընդունեն որպես յուրային: Նա ծնվել, բարձրագույն կրթությունը ստացել եւ կարճատեւ աշխատանքային փորձ է ձեռք բերել Երեւանում, մասնագիտությամբ շուկայաբան է, 2 տարի զբաղեցրել է «Նոյյան տապան» տպագրատան տնօրենի պաշտոնը, մինչ այդ հիմնել է մարքեթինգային գործունեությամբ եւ բիզնեսով զբաղվող «Բիզնես Քալչր» ՍՊԸ-ն: Ու չնայած անփորձությանը, նա անցած տարվա հունիսին նշանակվեց տարածքային կառավարման նախարարի տեղակալ, իսկ հոկտեմբերին՝ Արագածոտնի մարզպետ:

Գեղարքունիքի մարզպետ 35-ամյա Գնել Սանոսյանը ծագումով նույն մարզից է: Համալսարանական կրթությունն ստանալուց հետո աշխատել է որպես աշխարհագրության ուսուցիչ, այնուհետեւ դասախոսել է նախ Երեւանի հյուսիսային, այնուհետեւ՝ Արտաքին տնտեսական կապերի համալսարանում: Մեկ տարի էլ ՍՊԸ-ի վաճառքի պատասխանատու է եղել: Մի խոսքով, ոչ մի կառավարման փորձ չի ունեցել, բայց քանի որ ՔՊԿ հիմնադիր անդամ է, իշխանափոխությունից անմիջապես հետո նշանակվեց բնապահպանության փոխնախարար, այնուհետեւ՝ Գեղարքունիքի մարզպետ:

Ուշագրավ է, որ մարզպետներից ոմանք, ցանկանալով հարստացնել իրենց կենսագրության մեջ աշխատանքային գործունեության դատարկ էջը, նշում են ինչ-որ հասարակական գործունեության, ինչ-որ անհայտ օտարահունչ անվանումներով ընկերություններում զբաղեցրած անորոշ պաշտոնների մասին, որոնք երբ մի փոքր ուսումնասիրում ես, տեսնում ես, որ կոնկրետ աշխատանքային գործունեության հետ գրեթե առնչություն չունեն: Ասենք, Վայոց ձորի մարզպետը նշանակվելուց առաջ եղել է «Համալսարանականներ» համատիրության կառավարիչ, Շիրակի մարզպետը, բացի դասախոսությունները, նշել է, որ եղել է «Հայկական Կարիտաս» ՀԿ շահերի պաշտպանության եւ լոբբինգի պատասխանատու:

Մինչ բարձր պաշտոններում ակամա հայտնված մարզպետներին կյանքը ճոճք է թվում, աշխարհը՝ ծիրանագույն բուրաստան, եւ նրանք հաջողությունից գլխապտույտի մեջ իրենք իրենց պարգեւատրում են, իսկ մարզերի խնդիրները մնում են չլուծված, գյուղացին մնում է իր հոգսի հետ միայնակ: Իսկ երկրի առաջին դեմքի կողմից անգամ ձոնված չափածո հանձնարարականով դժվար թե գյուղացու մատի փուշը հանեն…

hraparak.am

website by Sargssyan