1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 19 ապրիլի 2019թ., 00:00
Կիևի կենտրոնում սահմանափակվել է տրանսպորտի երթևեկությունը՝ այսօր երեկոյան սպասվող Զելենսկի-Պորոշենկո բանավեճի առնչությամբ Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած Թուրքիայի քաղաքացու Հայտնի է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հաջորդ հանդիպման օրը Քենեդու սպանության մեջ ինձ կասկածնելն ավելի հիմնավոր կլիներ, քան կոռուպցիայի հետ կապ ունենալը. Դավիթ Սանասարյան «Հարցի պատասխանը տվեք, ձեր ցավը տանեմ. Կտա՞ք, դուք ճիշտ եք, կասենք՝ շնորհակալություն, դուք ճիշտ եք, մենք սխալ». Գագիկ Ծառուկյան Ոստիկանությունը նշել է Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհի հավանական պատճառը Տաթև համայնքի ղեկավարը ամենաբարձր աստիճանի խմած վիճակով УАЗ-ով վթարի է ենթարկվել Ստամբուլի քաղաքապետարանը Բեյքոզի հայկական եկեղեցու հիմնադրամին 4 մլն դոլար փոխհատուցում կվճարի Գաջեթները կործանարար են մանկական հոգեկերտվածքի համար Վրաստանի էկոնոմիկայի նախարարը հրաժարական է տվել «Ինչու է ՀՀ վարչապետը սպառնալիք օրենքի գերակայությանը». Ռ. Քոչարյանի հոդվածը EurActiv-ում Պետք է կտրուկ ուժեղացնել հանրային վերահսկողությունը Հմայիչ Սիրուշոյի ոճային լուսանկարը Իրանի Սուրբ Սարգիս եկեղեցուց ադրբեջանցի լրագրողին դուրս են հրավիրել «Իմ քայլը» դաշինքի 5 անդամներ տարվել են ոստիկանություն Եվրախորհրդարանում պատգամավորը շրթհարմոնով նվագել է ԵՄ օրհներգը (տեսանյութ) «Ուտելու ժամանակն է». ինչպես է նիհարել Անֆիսա Չեխովան Մեկ տարի անց փաստ է, որ ունենք ֆեյք կառավարություն՝ Փաշինյանի գլխավորությամբ. Շարմազանով Էլինա Դանիելյանը Թուրքիայում հավակնում է մրցանակային տեղի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ գնում են ճշտումներ. Սամվել Բաբայան Հայաստանի Մ19 հավաքականը շարունակում է նախապատրաստվել Եվրոպայի առաջնությանը Իմքայլական պատգամավորը միջնորդեց, որ ազատ արձակվի ծանր հանցագործության մեջ կասկածվող մեղադրյալը Թուրքիայում հայտարարել են, որ կշարունակեն մասնակցել F-35 կործանիչների արտադրությանը «Արսենալը» կիսաեզրափակչում է. Մխիթարյանը փոխարինման մտավ առաջին խաղակեսում Վարդան Մինասյան. Նման գրաֆիկով խաղալն իսկապես շատ բարդ է Զելենսկին վստահ չէ, որ կկարողանա սեղմել Պորոշենկոյի ձեռքը ԵԱ. Մարիա Գեւորգյանը, Աննա Սարգսյանն ու Սիրանուշ Ղուկասյանը հաղթել են Պուգաչովայի երկրպագուներին բարկացրել է Անաստասիա Վոլոչկովայի «ելույթը» Պրիմադոննայի հոբելյանական համերգի ժամանակ (տեսանյութ) Իրանցի մարզուհուն հայրենիքում կդիմավորեն ոչ թե դափնիներով, այլ ձերբակալությամբ Նյու Յորքում ոստիկանությունը հրդեհից փրկել է Սուրբ Պատրիկի տաճարը Թուրքիայի իշխանությունները շռայլորեն ֆինանսավորում են իսլամական հիմնադրամները Մոսկվայում ձերբակալված տղամարդու պայուսակում հայտնաբերվել է մարդու կմախք ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օրենքի մի քանի նախագիծ Մեծ աղմուկով ձերբակալված ՊԵԿ պաշտոնյան անաղմուկ ազատ է արձակվել. որտեղ է նա հիմա Ալեքսեյ Պանինը նոր սիրուհու հետ ամբողջությամբ մերկացել է Ղրիում «Իմ քայլում» իրար վրա «բոչկա են գլորում», իրար «տակ են փորում». հյուրերը հանկարծակիի են եկել Մասնավոր բժշկական բուհերը կփակվեն Աննա Հակոբյանը որոշել է մտնել մեծ քաղաքականությո՞ւն. Կոնգրեսում հանդիպումը տարակուսանքի տեղիք է տվել Հայ ճանապարհաշինա­րարներն իրենց աշխատանքային «նվաճում­ներով» զարմացնում են. նրանք ասֆալտի հաստությունը հասցրել են 1 սմ-ի Ազգային ժողովը շարունակում է աշխատանքը. Օրակարգում ցեմենտի հարցն է (ուղիղ) Ի՞նչ ունեցվածք է հայտարարագրել Հունաստանում ՀՀ դեսպանը Ոչ ոք կոռուպցիոներ չի ծնվում. նախ փոքրիկ նվերներ, ապա տարբեր հյուրասիրություններ, իսկ վերջում մեծ կոռուպցիոն գործարքներ Ծառուկյանի հարազատ քաղաքը ՔՊ-ն մտադիր է իրենով անել. դեռ չեն ուզում բորբոքել, բայց… Հայաստան են ներթափանցում արկտիկական ցուրտ օդային հոսանքներ, ձյան առատ տեղումներ են սպասվում Կառավարությունում «շունը տիրոջը չի ճանաչում». մեղավորը Դիջեյ Էդոն է ՔՊ անդամներն առանց հանգստյան օրերի լծվել են կուսակցության ծրագրի փոփոխման գործին. ակտիվ մասնակցում է նաև վարչապետը Գագիկ Ծառուկյանը դժգոհել է ԲՀԿ պատգամավորների քայլից 2018 թ. աճել են Իրանից ներկրված գազի ծավալները Ուլան Ուդեում հայ մարտիկը «հայացքների մենամարտի» ժամանակ ապտակել է մրցակցին (տեսանյութ) Ապրիլի 23-ին իշխանությունը «տակից» «փարթիների» շարք է անելու. Մեծ խնջույքը կլինի հայտնի ռեստորանում Ինչո՞ւ է պետք ծերության ժամանակ հաճախել մարզադահլիճ Իշխանությունը զիջե՞լ է Ծառուկյանին ցեմենտի հարցում Ամերիկացուն եւ նրա ընկերուհուն մահապատիժ է սպառնում Թաիլանդի ափերին տուն կառուցելու համար Սասուն Միքայելյանի պարագայում լռությունն իսկապես ոսկի է Թեժ խորհրդակցություն Գեղամ Գեւորգյանի շուրջ. վարչապետը խիստ զայրացել է. Նորից ազատումներ կլինե՞ն Փաշինյանը կստանա՞ որեւէ պաշտոնական այցի հրավեր ԱՄՆ-ից. Բոլոր լծակները գործի են դրվել դրա համար Ցեմենտի շուկայում վերաբաշխումներ են. Ծառուկյանը փորձում է օգտվել իրավիճակից Գազի գինն ուղիղ համեմատական է Պուտինի այցին. ՌԴ նախագահը դիտավորյալ է ձգձգում իր այցը Խաչատուրովի որդին ու Սուրիկ Խաչատրյանը դատական վեճի մեջ են. առանցքում Մոնումենտի հայտնի դղյակն է Երեք ժամանոց ֆրակցիայի նիստ. Ճնշե՞լ են կուսակիցներին. «կրքերը կարող են բորբոքվել» Նոր մանրամասներ Նորագավիթի մաքսատան դեպքից. Դավիթ Անանյանի «դուխը» չի՞ հերիքել «Ռուսական գործով» Մյուլլերի զեկույցի հետաքրքիր պահերը Կարո Փայլանը ողջունել է Ստամբուլի նորընտիր քաղաքապետին Ռազմական ուսումնական հաստատություններում ռազմապարեր ներդնելու որոշում կա. ՀՀ ՊՆ «Русские Автобусы-Группа ГАЗ» ընկերությունը հետաքրքրված է Երևանի տրանսպորտային համակարգի բարեփոխման ծրագրով Թրամփը Մյուլլերի հետաքննության մասին՝ «Խաղն ավարտված է» Իրանը ցուցադրել է հայրենական արտադրության Kowsar կործանիչը Քոչարյանը Փաշինյանին անվանել է «սպառնալիք օրենքի գերակայությանը» Գիտնականները տիեզերական տարածությունում հայտնաբերել են Տիեզերքի առաջին մոլեկուլը Վրաստանում մոլեգնում է կարմրուկի համաճարակը 2018-ին Թուրքիայում բնակվող միլիոնատերերի 10%-ը լքել է երկիրը Վարչապետն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսականների պատվիրակությանը Իմ դեմ իրականացվողը շինծու է, դա անգամ ապացուցման կարիք չունի. Դավիթ Սանասարյան ԱՄՆ գլխավոր դատախազը հայտարարել է Թրամփի և Ռուսաստանի միջև պայմանավորվածության բացակայության մասին Bloomberg-ը կազմել է «աշխարհի ամենաթշվառ տնտեսությունների» վարկանշային ցանկը Սերգեյ Լավրովը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ ապրիլի 24-ին կքննարկի ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցը. Զախարովա Էրդողանը քննադատել է Financial Times-ին Ադրբեջանի ՊՆ–ն հայտնել է հրթիռահրետանային վարժանքներ անցկացնելու մասին Գարեգին Բ–ի հանդիսապետությամբ Ս. Գայանե վանքում կատարվել է Ոտնլվայի արարողությունը Վարչապետը ստացել է Դավիթ Սանասարյանի պաշտոնավարությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին որոշումը
Հարցում

Միգուցե հիշեք և գրեք նաև, թե ինչ էր անում Նաիրի Հունանյանը Թուրքիայում

 

Բաց նամակ Վահան Շիրխանյանին

«Հարգելի» պարոն Շիրխանյան, իմ դաստիարակությունը թույլ չէր տալիս տարեցներին գամել անարգանքի սյունին, սակայն կյանքիս փորձով հասկացա, որ հարգանքն ապրած տարիների քանակով չէ, այլ մարդկային որակներով, ուստի խնդրում եմ՝ կարդացեք և միգուցե այդժամ հասկանաք սեփական գոյի ոչնչությունը։
Ու չնայած ամբողջովին հասկանում եմ ձեր նամակ գրելու դրդապատճառը, չէ՞ որ դուք այս պահին ազատության մեջ եք, ինչպես «Սասնա ծռեր» ահաբեկչական խումբը, մեղադրվում եք ահաբեկչության կազմակերպման և աջակցման մեջ ու մի քանի տարի հիվանդ ու մահամերձ ձևացաք աղվեսին հատուկ սուտմեռուկի սկզբունքով, սակայն Փաշինյանի իշխանությանը խոստում էիք տվել ազատության դիմաց կատարել իշխանական ցանկացած քմահաճույք և այս պահին կատարեցիք այն ծառայությունը, որ նշանակված էր ձեզ՝ որպես ազատության գին, այնուամենայնիվ, կանդրադառնամ ոչ թե ձեր գրելու դրդապատճառներին, այլ գրածի բուն նյութին։ Այս նամակում անդրադառնալու եմ ձեր գրառման միայն այն հատվածներին, որտեղ դուք սեփական անունից եք հանդես եկել և ստորաբար վկա չեք բերել զոհված սպարապետին։

1. Ձեր «պայծառ», իսկ իրականում ծերունական մարազմով պատված մտքով կարող էր անցնել միայն, որ Ստեփանակերտում կամ հարակից գյուղերում հնարավոր էր 35000 մարդ տեղավորել պատերազմական գործողությունների թեժ շրջանում, և այսօր, քանի որ ձեր նկարագրածում այդ 35000-ի մեջ կային երեխաներ, հուսամ՝ այնքան պատվախնդիր կգտնվեք գտնել գեթ մեկ մարդու այդ 35000-ից, ով կփաստի ձեր խոսքերը։

2. Եթե գրում եք, որ ընտրություններում կեղծիքներ են եղել, իսկ շարունակության մեջ մոռանում սկզբում գրածը և հայտարարում՝ իշխանության իրական լծակը Վազգենինն էր ու իր թիմինը, այդ թիմում էիք և Դուք, ուստի սա ինքնախոստովանական ցուցմունք է, քանի որ Դուք եք կեղծել ընտրությունները և Քոչարյանին դարձրել նախագահ։

3. Դուք գրել եք, իբրև Քոչարյանն է դրդել Վազգենին դաշինք կազմել Դեմիրճյանի հետ։ Շարունակելով գրել եք, որ նա սարսափում էր այդ դաշինքից։ Հուսամ՝ ինքներդ հասկանում եք, որ անտրամաբանական է դրդել մարդու մի բանի, որից դու սարսափելու ես։

4. Ինձ զարմացրեց նաև, որ Դուք, այդչափ աշխատելով պետական բարձր պաշտոններում, նույնիսկ ընկերոջ շիրիմն օգտագործելով հավակնել եք վարչապետի աթոռին և այդչափ տգետ եք։ Գրել եք՝ 1999-ին 137 մլն դրամ կորել է բյուջեից։ Ախր 1999-ի բյուջեն մոտավորապես 450-500 մլն դոլար էր, ինչպե՞ս կարող էր երկրի պետական բյուջեի գրեթե կեսը կորել։ Այնուհետև շարունակել եք բանսարկությունը՝ գրելով՝ իբրև 400 մլն դոլար Ռուսաստանի տված գումարը ևս բյուջե չի մտել։ Դուք ընթերցողներիս փորձում եք հիմարացնե՞լ։ Ինչպե՞ս կարող է պետությունից մեկ այլ պետության գումար գնալ և տեղ չհասնել։ Դուք կարծում եք՝ ռուսները կանխիկ էին տվե՞լ այդ գումարը։

5. Խոսեցիք Հոկտեմբերի 27-ից, Նաիրի Հունանյանից, միգուցե հիշեք և գրեք նաև, թե ինչ էր անում Նաիրի Հունանյանը Թուրքիայում ոճրագործությունից մի քանի ամիս առաջ, այդ ի՞նչ հայ-թուրքական համերաշխության ծրագիր ունեին, և ո՞վ էր Նաիրին ֆինանսավորել Թուրքիա գնալու և այնտեղի քաղաքական ղեկավարության հետ հարցազրույցների ֆիլմ նկարելու համար։

6. Սպանություններից խոսեցիք, միգուցե մտաբերե՞ք՝ ինչպե՞ս, ի՞նչ պայմաններում և ո՞ւմ կողմից սպանվեց ՊՆ ֆինանսական վարչության պետ Մավր Ավետիսյանը, որ հետո ձևակերպվեց ինքնասպանություն աշխատասենյակում, չէ՞ որ այդ տարիներին պաշտպանության փոխնախարարն էիք։

7. Գրել եք նաև, որ Քոչարյանը ձեր հավատարիմ և կուռ թիմը մասնատեց առանց հասկանալու նույնիսկ, որ դրանով ինքներդ ձեզ եք վարկաբեկում՝ հայտարարելով, որ գրոշի համար պատրաստ եք եղել միմյանց դավաճանել։

website by Sargssyan