1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 25 հունիսի 2019թ., 00:00
Նիկոլ Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանին դարձրեց քաղաքական գործոն. Արթուր Ղազինյան Այ, հոգեկան հիվանդ, դո՛ւրս արի Պետության շարժիչը չի աշխատում. Վահե Հովհաննիսյան (տեսանյութ) Պատգամավորը 30 հազար դոլար արժեցող վերարկո՞ւ է կրում Քիչ առաջ դանակահարել են կուսակցության խորհրդի անդամին Նուբարաշենում վրաերթի են ենթարկել Ֆրանսիայի քաղաքացի կնոջ, ով տեղում մահացել է Պապը եկել էր, որովհետև Գյումրին ապագան է. Միքայել Մինասյան Վրաստան թմրանյութ ներկրելու մեղադրանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել Ով ապացուցի ԱՎԾ թվերը, խոստանում եմ առաջարկել Նոբելյանի մրցանակի առաջադրում Պատգամավորի սեքսուալ լուքը համացանցում քննարկման առիթ է դարձել Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը պատրաստվում է բողոքարկել Վերաքննիչ քրեական դատարանի կողմից այսօր հրապարակված դատական ակտերը Ռոբերտ Քոչարյանը հրաժեշտ տվեց որդուն՝ Լևոն Քոչարյանին, ապա նստեց մեքենան ու մտավ ԱԱԾ շենքի տարածք Հայրս կալանավայր մտավ հույսով, որ այս աբսուրդը մի օր կվերջանա. Լևոն Քոչարյան Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն էժանացել է ավելի քան մեկ դրամով «Միանշանակ, հրաժարական չեմ տա». Լևոն Յոլյան (տեսանյութ) Վրացական պատվիրակությունը կմասնակցի հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստին 1990-ականների սկզբին ԼՂ բնակչության ավելի քան 40 տոկոսը ենթարկվել էր էթնիկ զտման. Զոհրաբ Մնացականյանը՝ Ժնեւում Ռոբերտ Քոչարյանը քաղաքական բանտարկյալ է․ Էդուարդ Շարմազանով Սեդրակ Քոչարյանն՝ ընդդեմ Վանեցյանի գործով դատական նիստը (տեսանյութ) Նեթանյահուն խոստացել է, որ Սիրիայում Իսրայելի գործողությունները անվտանգ կլինեն ՌԴ ուժերի համար Վրաստանի իշխանությունները հակառուսական տրամադրություններ են հրահրում. Լավրով Վրաստանի վարչապետը կժամանի Հայաստան Սպիտակ տունը մտավոր հետամնաց է. Ռոհանի Ինձ ծանուցագրով կանչել են Քննչական կոմիտե. Նարեկ Մալյան Այդ դատավորն ու արդարադատությունն իրար հետ անհամատեղելի են. Հայկ Ալումյան «Ջին Քերոլն իմ ճաշակով չէ». Թրամփը՝ ի պատասխան սեռական ոտնձգություն կատարելու մեղադրանքների Ցուցարարները երթով շարժվում են դեպի ԱԱԾ՝ ի աջակցություն Ռոբերտ Քոչարյանի. ուղիղ «Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Իսրայելը Սիրիայի հարցով որոշ կետերի շուրջ համաձայնության են եկել». ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Երկիր մոլորակը կանգնած է «կլիմայական խտրականության» շեմին. ՄԱԿ-ի փորձագետի անդրադարձը գլոբալ տաքացմանը Երաժշտության դասերն օգնում են ավելի լավ սովորել դպրոցում. գիտնականներ Վրաստանի խորհրդարանը նոր խոսնակ ունի Շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով Իրանի շուրջ իրադրությունը զարգանում է շատ վատ սցենարով Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի Անհնար է մարդկանց արգելել Վրաստան գնալ. Դմիտրի Պեսկով Բժիշկները կարծում են, որ Ալիբասովը բեմադրել է իր թունավորումը Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի եղբոր հետ դատական գործընթացի մեջ գտնվողը եւ «կաշառված դատարանների» դեմ բողոքողը բարձրացել էր արագաչափի վրա (լուսանկարներ) «Վահե Գրիգորյանը մեծ կիքս թույլ տվեց». Հրանտ Բագրատյան Ուկրաինայի պատվիրակությունը լքեց ԵԽԽՎ-ի նիստերի դահլիճը Գառնիկ Իսագուլյանը հրաժարական է տվել, որ անկաշկանդ քննադատի իշխանություններին (տեսանյութ) Բախում Վրաստանի խորհրդարանի պատգամավորների միջեւ (տեսանյութ) Հայտնի է, թե ինչ հարցեր են քննարկելու Պուտինն ու Թրամփն առաջիկա հանդիպման ընթացքում Ոստիկանները Երեւանի փողոցներից թմրամոլների են բերման ենթարկել Դատարանը վերացրեց Մանվել Գրիգորյանի կենսաթոշակի վրա դրված արգելանքը Վաղը դուք եք պաշտպանելու, շենացնելու մեր երկիրը, դուք եք լինելու նրա տերը. Բակո Սահակյանը՝ աշակերտներին Ստեփան Շաքարյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր, հուղարկավորությունը Երեւանի քաղաքային պանթեոնում Դավիթ Տոնոյանը Ռուսաստանում մասնակցում է միջազգային ռազմատեխնիկական համաժողովին ԵԱՀԿ-ն դիտարկումը՝ Ակնայից դեպի հյուսիս-արևելք. ադրբեջանական կողմը առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր Արցախի ԱԺ հանձնաժողովում քննարկվել է Կուտակային կենսաթոշակների մասին օրենքը. «Ճիշտ չէ այն հետաձգել» Վերաքննիչ քրեական դատարանը կասեցրել է Քոչարյանի անմեղության կանխավարկածի խախտման վերաբերյալ գործի վարույթը ՀՀ իշխանությունների վտանգավոր խաղերը Նինո Բուրջանաձեն նշել է Վրաստանում ստեղծված իրավիճակի մեղավորներին Վրացական լարին նորից ռեկորդային չափով արժեզրկվել է Դեպի Ռուսաստան վրացական գինիների արտահանման հնարավոր արգելքը կարող է մարտահրավեր լինել բիզնեսի համար. Վրաստանի էկոնոմիկայի նախարար Ազգային ժողովն ընդունեց Հարկային օրենսգրքի փաթեթը. Կողմ էր միայն «Իմ քայլը» Պորոշենկոն առաջարկել է Վրաստանը վերանվանել Սաքարտվելո Վեցերորդ օր. Բողոքի ցույցեր են նախատեսված Թբիլիսիում, Բաթումիում եւ Փոթիում ԼՂ բանակցային գործընթացում նոր փաստաթո՞ւղթ կա Լեհաստանի նախագահը Վրաստանին օգնելու պատրաստակամություն է հայտնել Արցախի ղեկավարության հետ Երևանի խոսելաձևն անթույլատրելի է «Թեհրանի և Վաշինգտոնի միջև դիվանագիտական ուղին մեկընդմիշտ փակվել է».Իրանն արձագանքել է Թրամփի՝ երկրի գերագույն հոգևոր առաջնորդի դեմ պատժամիջոցների սահմանմանը Մանվել Գրիգորյանին շտապօգնության մեքենայով բերեցին դատարան (լուսանկար, ուղիղ) Սորոսի ներկայացուցիչը դատի է տվել hayeli.am-ին Ռոբերտ Քոչարյանը և նրա պաշտպանները չեն մասնակցելու այսօր կայանալիք դատական նիստին Սաակաշվիլին պատրաստ է եւ կդիմի ամեն ինչի, անգամ ներքին ապակայունացման. Բուրջանաձե Գիտնականները գտել են ամբողջ մարմնում անբացատրելի ցավերի հնարավոր պատճառը Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իր աջակցությունն է հայտնել վրացական ակումբների հակառուսական ակցիաներին Սաակաշվիլին Վրաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու կոչ է արել Թրամփը հայտնել է, թե Իրանի հետ պատերազմ սկսելու իրավունք ունի առանց Կոնգրեսի հավանության Ավտովթարում զոհված Ռեյեսի որդին պայմանագիր կնքեց «Ռեալի» հետ «Եթե Թուրքիան շարունակի գործողությունները, Հունաստանը կոշտ միջոցների կանցնի». Ցիպրաս Ֆիլիպ Կիրկորովը նոր տեսահոլովակում մերկացել է (տեսանյութ) Բողոքի ակցիա ԱԺ-ի դիմաց. «Ոչ համահարթեցմանը» Վերին Լարսում կանգնեցված ավտոբուսի ուղևորները տեղափոխվել են Հայաստան Լոս Անջելեսի ռեստորոնում հաճախորդի սեղանի վրա մեծ առնետ է ընկել ԱՄՆ-ը կոալիցիա է կազմում Պարսից ծոցում ծովային ուղիների պաշտպանության համար Եթե դու որոշել ես ինչ որ մարդկանց բոմժ սարքես, դու երկի՛րն ես բոմժ սարքելու. Ռոբերտ Քոչարյան ՍԴ 8 անդամները պիտի որոշում ընդունեն Վահե Գրիգորյանի լիազորությունները դադարեցնելու մասին Ռուսաստանը վերադարձավ ԵԽԽՎ․ Նաիրա Զոհրաբյան Ամերիկյան անօդաչուն խոցվել է իրանական արտադրության «Հորդադ-3» ՀՕՊ համակարգով
Հարցում

Իրինա Քոչարյան. «Հիմարությունն ավելի վտանգավոր թշնամի է բարությանը, քան չարությունը»

Հարցազրույց ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի զարմուհու՝ Իրինա Քոչարյանի հետ։

–Տիկի՛ն Քոչարյան, Դուք բավական ակտիվ եք սոցիալական ցանցերում, ինչը հասկանալի է: Երբ առաջին անգամ կալանավորեցին ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ցանցերում գրեթե համատարած ողջունում էին Նիկոլ Փաշինյանի այդ քայլը: Հիմա պատկերը եթե ոչ կտրուկ, ապա էականորեն փոխվել է: Ըստ Ձեզ՝ ինչո՞վ է դա պայմանավորված: Նպատակամղված քարոզչությո՞ւն է տարվում Քոչարյանի օգտին, թե՞ մարդիկ են սկսել այլ հայացքով նայել քաղաքական գործընթացներին:

–Իրականում ժողովուրդը սկսում է նայել այլ աչքերով, որովհետև սկսում է արթնանալ ու հասկանալ, որ անցած տարվա գարնանը հայտարարված արժեքներն ու լոզունգները, անթիվ խոստումները՝ վայրկենական համընդհանուր բարգավաճման մասին, ոչ մի բանով չամրապնդված պարզ պոպուլիզմ էին:

Մարդիկ սկսում են հասկանալ, որ այժմյան ղեկավարությունը, որն իշխանության եկավ նախկին ղեկավարության հանդեպ առկա հասարակական դժգոհության ալիքի վրա, բարեփոխման նպատակներ չուներ, այլ բավարարելու սեփական հիվանդագին ձգտնումները և իրականացնելու այն պլանները, որոնք մշակել էր դեռ 90-ականների, հետո՝ 2000-ականների վերջում: Ցավոք, ժողովուրդը և նրա բարօրությունը ևս չդարձան բարձրագույն արժեքներ, այլ միայն գործիք մի խումբ մարդկանց համար՝ սեփական հետաքրքրությունները բավարարելու և անդրկուլիսային աշխարհաքաղաքական խաղերի համար: Մարդիկ սկսում են հասկանալ, որ տարվում է նպատակաուղղված ուժեղացված արհեստական դեմոնիզացում և հենց այն միակ անձի մեկուսացում, որը կարող է լինել իրական հակակշիռ ու խոչընդոտ իշխանության հասած «թավշյա գլխարկների» համար երկրի վերջնական կործանման ճանապարհին: Հօգուտ Ռոբերտ Քոչարյանի տարվող քարոզչությունն իրականացնում են հենց իրենք՝ իրենց իսկ ապաշնորհ ու անգրագետ քաղաքականությամբ: Նոր իշխանության տհաս մտածելակերպն արդեն դրսևորվում է երկրի համար ծանրակշիռ տարբեր ոլորտներում:

Բավական կարճ ժամանակահատվածում երիտասարդ անփորձ չինովնիկներն արդեն հասցրել են իրականացնել բազմաթիվ սխալներ, որոնց մասին առանց այդ էլ շատ է խոսվում, այդ պատճառով չեմ կրկնի:

Վերջիվերջո, ամեն ինչ որոշվում է համեմատության մեջ։ Շատ ժամանակ չի անցել այն պահից, երբ խորհրդարանական ամբիոնից հնչում էին սպառնալիքներ՝ պահանջելով չհամեմատել այժմյանը նախկինի հետ: Համեմատություն արդեն անում են շարքային քաղաքացիները, որոնց հիշողությունը սկսում է արթնանալ, և այդ համեմատությունն ամենևին էլ «թավշյա գլխարկների» օգտին չէ:

–Նիկոլ Փաշինյանը խոսում էր սիրո և հանդուրժողականության մասին, բայց հիմա լրիվ այլ պատկեր ենք տեսնում: Ձեր կարծիքով նա ի սկզբանե էր խաբո՞ւմ, թե՞ իշխանության գալուց հետո բան փոխվեց նրա մոտ:

–Հնարավոր եմ համարում, որ այդ մարդն անկեղծ հավատում էր և դեռ շարունակում է հավատալ իր որոշ գաղափարներին: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ իշխանության եկած մարդիկ կա՛մ սարսափելի կեղծավորներ են, կա՛մ ուշադիր չեն կարդացել Ջին Շարպին, կա՛մ ուշադիր են կարդացել Օրուել: Կամ՝ երկուսը միաժամանակ: Օրուելի «1984» վեպի «Սերը ատելություն է» կարգախոսը միանգամայն համապատասխանում է նրան, ինչ այժմ տեղի է ունենում Հայաստանում։ Երբ զանգվածային գիտակցության մեջ գերիշխող է դարձել հենց ատելությունը, երբ ամեն օր տեղի է ունենում ինտենսիվ զգացմունքային քարոզչություն. այդ կործանարար զգացմունքը շատ հեշտ կարելի է արթնացնել:

Մյուս կողմից, իհարկե, խոսել այն մասին, որ բացառապես քարոզչությունն է ձևավորում ատելություն, փորձ է՝ գտնելու հեշտ պատասխաններ դժվար հարցերին: Իսկ հարցը իսկապես դժվար է, որովհետև զանգվածային գիտակցությանը կարելի է ներշնչել այն, ինչ նա պատրաստ է ընդունել: Երբ երկրում կան իսկապես ներքին լուրջ խնդիրներ և սոցիալական դժգոհություն, մարդիկ վաղ թե ուշ լուծում են դրանք երկար ժամանակ ճնշված, բայց դուրս հորդող ագրեսիայով: Հենց այս ագրեսիան սեփական կամ օտար փորձառու տիկնիկավարների ձեռքերը կարող են ուղղորդել իրենց հարմար ուղղությամբ: Եվ այդ ամենը՝ «ժողովրդի անունից, ժողովրդի համար» կեղծ կարգախոսի ներքո: Հիմա ատելության բացահայտ դրսևորումները սկսել են ակտիվ խրախուսվել՝ ստեղծելով հասարակության պառակտում:

Երբ ագրեսիայի մակարդակն այսքան բարձր է, ինչպես մեզ մոտ, երբ զայրութը դառնում է բանականությունից ուժեղ, վրա է հասնում քաոս: Զայրույթը չի համագոյակցում արդարության հետ: Այդ ժամանակ սկսում են հարվածել նաև թույլերին ու անպաշտպաններին։ Իսկ այն մարդկանց թիվը, ովքեր ցուցադրական անպատժելիության փորձ ունեն, աճում է օրեցօր: Թույլատրելիության շեմը փոխվել է: Ժամանակին բռնություն գործադրելը համարվում էր ծայրահեղական մեթոդ։ Իսկ այժմ պարզվում է՝ ծայրահեղականը նա չէ, ով բռնություն է գործադրում կամ արդարացնում դա, այլ նա, որ ինձ՝ լավին, դրդում է բռնություն գործադրել։

Եկել է որոշիչ պահը, երբ մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է դուրս գալ բռնության դեմ՝ հրամցված սիրո տակ: Ամեն ինչ կախված է մեզանից՝ հասարակ քաղաքացիներից, այլապես ծովահրեշի թավշյա գրկախառնությունները կխեղդեն Հայաստանը: Դե, իհարկե, հանուն ճշմարտության ու սիրո:

–Դուք «քաղաքական որսագողություն» էիք անվանել Նիկոլ Փաշինյանի գործողությունները: Ձեր կարծիքով որքա՞ն կշարունակվի այս ամենը, և ի՞նչ եք պատրաստվում անել և՛ որպես ընտանիքի անդամ, և՛որպես քաղաքացի:

–Իսկ ուրիշ ի՞նչ կերպ, քան «քաղաքական որսագողություն» չպիտի անվանել քաղաքական ընդդիմախոսների նպատակաուղղված որսը՝ միաժամանակ օրենքները, մարդու իրավունքները ցուցադրական արհամարհելով, մշտական ճնշումներով մարդկանց գիտակցությունը մանիպուլացնելով, մշտապես ցավեցնելով վերքերը՝ «Մարտի 1», «Հոկտեմբերի 27», «Կոռուպցիա և միֆական միլիարդներ» անվանումներով։

Որքան երկար սա կտևի՝ չգիտեմ. քաղաքական կանխատեսումներն անշնորհակալ գործ են։ Բայց վաղ թե ուշ մարդկանց աչքերը կբացվեն։ Արդեն եկել է այդ պահը։ Իսկ թմբիրից արթնանալու հետևանքները կարող են շատ ծանր լինել։

Վերջին ժամանակներս ես հաճախ եմ հիշում Ջորջ Օրուելի ստեղծագործությունը, որն իր «Անասնաֆերմայում» գրել է՝ հեղափոխությունն սկսվում է «Բոլոր կենդանիները հավասար են» կարգախոսով։ Բայց հազիվ է հեղափոխությունը հաղթում, խոզերը զավթում են իշխանությունը ֆերմայում, և կարգախոսը փոխվում է. «Բոլոր կենդանիները հավասար են, բայց որոշ կենդանիներ ավելի հավասար են»։ Ցավոք, հանուն բոլորի հավասարության իրականացված հեղափոխությունը ավարտվում է ագրեսիվ փոքրամասնության կողմից պասիվ ու ահաբեկված մեծամասնության նկատմամբ բռնատիրության հաստատմամբ։ Ձեզ դա ոչինչ չի՞ հիշեցնում։

Բայց ինձ ավելի շատ անհանգստացնում է այն, որ փորձեր են արվում արհեստականորեն ստեղծել կեղծ և երկրի համար չափազանց վտանգավոր հասարակական պահանջարկ՝ մի կողմից ատելություն առաջացնել արցախյան ամեն ինչի նկատմամբ, մյուս կողմից՝ խաղաղասիրական արտաքին քաղաքականություն մեր ամենամոտ հարևանի նկատմամբ։ Ես մեծ հույս ունեմ, որ իշխանության գլխին գտնվողները իրենց շովինիստական պատրանքներից կանցնեն դեպի իրականություն, և քանի դեռ չեն կոտրել շատ «ճյուղեր», կմիացնեն վերջապես իրենց բանականությունը, քանի որ կոնի վրա ոչ միայն առանձին անհատականություններ են դրված, այլ փոքր, բայց մի ամբողջ ազգի ճակատագիր։ Հիմարությունն ավելի վտանգավոր թշնամի է բարությանը, քան չարությունը։

Այժմ՝ հարցի երկրորդ մասի վերաբերյալ։ Ես չեմ կարող այս փուլում, իբրև Քոչարյանի ընտանիքի անդամ, զատել իմ քայլերը քաղաքացու իմ քայլերից, քանի որ միանգամայն համոզված եմ՝ Ռոբերտ Քոչարյանի գործն առանձին ընտանիքի հարց չէ, այլ խնդիր, որի ելքից է ուղղակիորեն կախված մեր երկրի ապագան։ Եվ չնայած այն բանին, որ ես գիտակցում եմ անուղղակիորեն լուրջ խնդիրների առաջացման հնարավոր հեռանկարները նաև իմ ընտանիքի համար, լռել ու ձեռքերս ծալած նստել չեմ պատրաստվում։ Իսկ արդարությունը վաղ թե ուշ կհաղթի։

–Ի՞նչ ակնկալիք ունեք քաղաքական 2019-ից:

-Միայն մի բան կասեմ. Աստված չանի՝ պատերազմ լինի...

7or.am

 

website by Sargssyan