Մոսկվայի գերեզմանատանը գտնվել է Պետդումայի պատգամավորի օգնականի դին
Մոսկվայի Կոտլյակովյան գերեզմանատանը գտնվել է Նիկոֆորուկ Վ.Պ.–ի դին, ով Պետդումայի պատգամավոր Դենիս Մոսկվիտինի օգնականն է (Եդինայա Ռոսսիա կուսակցությունից)։
Այս մասին հաղորդվել է մարտի 26-ին։
Հայտնում են, որ դիակը հայտնաբերվել է մարտի 26–ի գիշերը, Ցարիցինոյի շրջանում՝ Կոտլյակովյան գերեզմանատանը։
Մարմնի վրա հայտնաբերվել են բռնի ուժի հետքեր՝ գլխի հրազենային վիրավորում։ Դիակը ուղարկվել է դատաբժշկական փորձաքննության։
Ոստիկանությունը պարզում է կատարվածի բոլոր հանգամանքները։
Մոսկվիտինը ընտրվել է Նիժգորոդյան շրջանից, տնտեսական քաղաքականության հանձնաժողովի անդամ է։