Մոնակոյում կողոպտել են Cartier-ի ոսկերչական խանութը
Անհայտ անձինք կողոպտել են Cartier-ի ոսկերչական խանութը Մոնակո իշխանության կենտրոնում, հաղորդումէ «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Monaco Matin թերթը:
ՄԻջադեպը տեղի է ունեցել Մոնտե Կառլոյում, հռչակավոր Կազինո հրապարակի ոսկերչական խանութում, որի մերձակայքում բազմաթիվ խաղասրահներ կան: Դեպքի վայր ժամանած ոստիկաններին հաջողվել է բռնել կողոպտիչներից մեկին, եւս երկուսը հետախուզվում են:
Հաղորդվում է, որ դեպքից որոշ ժամանակ անց Մոնակոյի թունելներից մեկում այրվող մեքենա են հայտնաբերել:
Միջադեի հետեւանքով ոչ ոք չի տուժել, հայտնի չէ, թե որքան թանկարժեք իրեր կամ գումար են գողացել կողոպտիչները: