Բուլղարիայում մեկնարկել են արտահերթ խորհրդարանական ընտրությունները
Բուլղարիայում, մարտի 26-ին, մեկնարկել են երկրի խորհրդարանի արտահերթ ընտրությունները։
Ըստ Բուլղարիայի ԿԸՀ տվյալների՝ ազգային ժողովի ընտրություններին մասնակցում են տասներկու կուսակցություն, ինը դաշինք եւ ինը անկախ թեկնածու։ Ընդամենը գրանցված է 4680 թեկնածու՝ 31 ընտրատարածքներում։
Ընտրական տեղամասերը բացվել են առավոտյան ժամը 7:00-ին եւ կփակվեն երեկոյան 20:00-ին։
«Քաղաքացիները՝ հանուն Բուլղարիայի եվրոպական զարգացման» եւ «Բուլղարական սոցիալիստական կուսակցությունը» հաղթանակի փաստացի հավասար հնարավորություններ ունեն։
Ընտրությունների արդյունքներով կորոշվի, թե երկու կուսակցություններից որ մեկը կձեւավորի երկրի կառավարությունը։