Մոսուլի ազատագրմանը ԻՊ–ից արդեն չեն հավատում նույնիսկ լավատեսները
Ռուսաստանի Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ Մոսուլի լիակատար ազատագրմանը 2017 թվականին «Իսլամական պետությունուից» արդեն «դադարում են հավատալ նույնիսկ շատ լավատեսները»։
Նրա խոսքերով, «շրջափակման եւ կոալիցիայի հաղթանակի մասին վարդագույն կարգախոսները» Մոսուլում վեր են ածվել իրաքյան ուժերի զգալի կորուստների եւ աճող հումանիտար աղետի։
«Իսկ այս տարի Մոսուլի լիակատար ազատագրմանը ԻՊ–ից՝ դադարում են հավատալ նույնիսկ շատ լավատեսները»,– հայտարարել է Կոնաշենկովը։
Ավելի վաղ հայտարարվել էր, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը կհետաքննի ԱՄՆ–ի հասցրած ավիահարվածների արդյունքում Մոսուլի 200 խաղաղ բնակիչների մահվան վերաբերյալ տեղեկատվությունը։