Մակրոնը մերժել է «Դեղին ժիլետների» հետ բանակցությունների հնարավորությունը
Այս թեմայով
- Փարիզում Բաստիլի գրավման օրվա տոնակատարություններից հետո բողոքի ակցիա է սկսվել, որն ուղեկցվում է անկարգություններով (ուղիղ միացում)
- Փարիզի իշխանությունները «դեղին բաճկոններին» արգելել են ապրիլի 20-ին ցույցեր կազմակերպել Աստվածամոր տաճարի մոտակայքում
- Մակրոնն ուղերձ է հղելու ֆրանսիացիներին՝ ի պատասխան «դեղին ժիլետների»
- Մակրոնը որոշել է «Դեղին ժիլետների» բողոքի ցույցերի ժամանակ զինվորականներ տեղակայել
Ֆրանսիայի նախագահ Էմանուել մակրոնը մերժել է «Դեղին ժիլետներ» շարժման ներսում կազմավորված արմատական խմբավորման հետ որեւէ բանակցության հնարավորությունը՝ հայտնում է AFP-ը։
Լրատվամիջոցը մեջբերել է երկրում անվտանգության եւ կարգուկանոնի ապահովման հարցով Ելիսեյան պալատում երկուշաբթի օրը անցկացված խորհրդակցության ժամանակ նախագահի խոսքերը։
Երկրի ղեկավարը «ամենահաստատակամ կերպով» տրամադրված է հասնել երկրում բռնության դադարեցմանը եւ, միաժամանակ, համարում է, որ «Դեղին ժիլետներ» շարժման ակտիվիստների թվում արմատական ծայրահեղական խմբավորման հետ բանակցությունները բացառված են»։ Խորհրդակցության ընթացքում նախագահը նշել է, որ «շարժման արմատական մասը կազմում է 40-50 հազար մարդ»։ «Ստեղծված իրավիճակին միակ հնարավոր պատասխանը անվտանգության ապահովման միջոցներն են»,- ընդգծել է Էմանուել Մակրոնը։
Խորհրդակցության արդյունքներով առայժմ որեւէ հայտարարություն չի արվել։