Դոնալդ Տուսկ. Եվրամիությունը կամ կլինի միասնական, կամ ընդհանրապես գոյություն չի ունենա
Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Եվրամիությունը կամ կլինի միասնական, կամ ընդհանրապես չի լինի։ Նրա կարծիքով, միայն միասնականությամբ կարող է Եվրամիությունը ինքնիշխան հանդես հալ համաշխարհային հարթակում։
«Ասացեք, ինչու պետք է մենք այսօր կորցնենք մեր վստահությունը միության նպատակի նկատմամբ։ Միայն այն բանի համար, որ դա դարձել է մեր իրականությու՞նը, թե որովհետեւ էլ հավես չունենք, հոգնել ենք դրանից։ Մենք կամ միասնական կլինենք, կամ ընդհանրապես չենք լինի։ Միայն միացյալ Եվրոպան կարող է ինքնիշխան հանդես գալ աշխարհի մյուս երկրների հանդեպ»,– հայտարարել է նա։
Թուսքը նաեւ հիշեցրել է, որ իր կյանքի կեսից ավելին ինքն ապրել է «երկաթյա վարագույրի» ետեւում։
«Դա Եվրոպան էր, որ շարժվում էր երկու արագություններով»,– ավելացրել է նա։
Ավելի վաղ Եվրոպայի համար հինգ սցենարներ էին հրապարակվել՝ Մեծ Բրիտանիայի ԵՄ–ից դուրս գալուց հետո. ստատուս–քվոյի պահպանումից, մինչեւ բոլոր 27 երկրների ներառումը եվրոյի գոտում։