«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքն Արմավիրի մարզում է (Ուղիղ)
«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքը շարունակում է մարզային հանդիպումները։ Նախընտրական քարոզարշավի շրջանակներում դաշինքի անդամներն այսօր այցելել են Արմավիրի մարզ։
Հիշեցնենք՝ նախօրեին էլ դաշինքի անդամները Լոռու մարզում էին, որտեղ հանդիպել են Ալավերդիի, Օձունի, Տաշիրի, Ստեփանավանի ու Սպիտակի բնակիչների հետ։
***
Դաշինքի անդամները Քարակերտում են։
Դաշինքի անդամ, ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը, դիմելով քարակերտցիներին, ասել է.
–Մեր դաշինքն իր տնտեսական ծրագիրն արդեն ներկայացրել է, որը մենք անվանել ենք «365 օր. ամենօրյա փոփոխոթյունների ժամանակացույց»։ Հատուկ է շեշտվել 365 օրը՝ մեր հանրությանն ասելու, որ մենք գանք իշանության, դուք ամեն օր զգալու եք, որ ձեր կյանքում, թեկուզ և փոքր փոփոխություն կա դեպի լավը։ Դա իրոք հնարավոր է անել։ Մենք ոչ միայն կվերագանքնենք Հայաստան–Սփյուռք հարաբերությունները, այլև տասնապատիկ ավելի մեծ թափով կկարողանանք անել դա, կան այլ հնարավորություններ։ Ընդամենը պետք է, որ մենք այս ընտրություններով հասնենք իշխանափոխության, իշխանության գլխին բերենք մարդիկ, ովքեր ապացուցել են մեր ժողովրդին, որ փողն ու պաշտոնն իրենց չեն հետաքրքրում. նրանց հետաքրքրում է երկրի ապագան, և պատրաստ են իրենց ամբողջ գործունեությունը նվիրել ժողովրդին ու իսկապես փորձել երկիրը դուրս հանել այս ծանր իրավիճակից։
Անդրադառնալով ԼՂՀ ՊՆ և ՊԲ նախկին հրամատար, գեներալ–լեյտենանտ Սամվել Բաբայանի ձերբակալությանը՝ քարակերտցիներին է դիմել կին ազատամարտիկ, կապիտան Գևորգյանը.
–Մեր հրամանատարին՝ Սամվել Բաբայանին անհիմն պատճառով, տեսնելով, որ ճար չկա, կալանքի տակ առան։ Պայքարե՛ք ձեր որդիների, ձեր զավակների համար։ Հերի՛ք է, մի՛ վախեցեք, մե՛ղք եք։
***
Դաշինքի անդամներն Ալաշկերտում են։