Վենեսուելացիների 90 տոկոսը կողմ է արտահայտվել Նիկոլաս Մադուրոյի հրաժարականին. հարցում
Վենեսուելայի քաղաքացիների մոտ 90 տոկոսը ցանկանում է, որ Նիկոլաս Մադուրոն հրաժարական տա: Այդ մասին են վկայում վենեսուելական Meganalisis ընկերության անցկացրած սոցհարցումների արդյունքները, հաղորդում է ТАСС-ը` հղում անելով El Nacional պարբերականին:
Աղբյուրի փոխանցմամբ` հարցումն ացկացվել է մարտի 11-ից 14-ը երկրի 16 ամենախոշոր նահանգում և 32 քաղաքում: Հարցմանը մասնակցել է 1100 քաղաքացի:
Հարցվածների 88.9 տոկոսը կողմ է եղել Մադուրոյի և նրա կառավարության վաղաժամկետ հրաժարականին: Նշվում է, որ հարցման ընթացքում վիճակագրական սխալը կազմել է 3.3 տոկոս: