Ինչպես է ձվածեղն ազդում սրտի վրա
Այս թեմայով
Որոշ փորձագետներ կարծում են, որ ձվածեղը վնաս չի պատճառում օրգանիզմին` չնայած խոլեստերինի մեծ քանակությանը: Ուրիշները պնդում են, որ ձվածեղը վտանգավոր է օրգանիզմի համար: Նոր հետազոտությունները ցույց են տվել, որ իրականությանը համապատասխանում է վերջինը, գրել է The New York Times-ը:
Գիտական հետազոտությանը մասնակցել է 30 հազար մարդ: Այն ցույց է տվել, որ օրվա սննդաբաժնում յուրաքանչյուր հավելյալ 300 մգ խոլեստերինը 17 տոկոսով մեծացնում է սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը, 18 տոկոսով՝ վաղաժամ մահվան ռիսկը:
Այսպիսով, որքան շատ ձու է օգտագործում մարդը, այնքան մեծանում է նրա օրգանիզմին սպառնացող վտանգը, ընդգծում է պարբերականը: