10-ամյա Լեւոն Գալստյանը հիացրեց «Ձայնը» նախագծի ժյուրիի անդամներին
Ռուսաստանի Առաջին ալիքով հեռարձակվող՝ «Մանկական ձայնը» նախագծի կույր լսումների վերջին օրն իր ելույթով փայլեց հայազգի Լեւոն Գալստյանը: 10-ամյա տղան հիանալի կատարեց «Սարդ-մարդը» ստեղծագործությունը:
Ժյուրիի անդամներից Նյուշան եւ Վալերի Մելաձեն միանգամից պտտվեցին դեպի նա (Դիմա Բիլանն այլեւս հնարավորություն չունի մասնակից ընտրելու):
«Անիմաստ է քեզ հաճոյախոսություններ անելը, ինքդ էլ ամեն ինչ հասկացար»,-ասաց Մելաձեն: Լեւոն Գալստյանն ուզում էր լինել Բիլանի թիմում, բայց, քանի որ վերջինիս թիմում տեղ չկա, ընտրեց Մելաձեին: NEWS.am STYLE