Մերկելը խոստովանել է, որ ԵՄ-ն մի շարք սխալներ է գործել և կոչ արել ուղղել դրանք
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը խոստովանել է, որ ԵՄ-ն գործել է մի շարք սխալներ, և հայտնել, որ անհրաժեշտ է ուղղել դրանք, փոխանցում է Gazeta.ru-ն:
Մերկելը նաև կոչ է արել ավարտին հասցնել արդեն իսկ իրենց առջև դրված խնդիրները:
Ըստ կանցլերի՝ ԵՄ հիմնական թերություններն արտաքին սահմաններն են, ինչպես նաև միասնական արժույթի գործունեության համակարգի չմտածված լինելը, և իհարկե, փախստականների հետ կապված խնդիրները:
«Սա այն է, ինչը մենք փորձում ենք շտկել բանկային միության և կայունացման մեխանիզմների միջոցով», - ասել է Մերկելը: