Ֆլինը պատրաստ էր Գյուլենին Թուրքիա արտահանձնել ՝ շրջանցելով ամերիկյան օրենքները
ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով նախկին օգնական Մայք Ֆլինը թուրքական կողմի հետ քննարկել է մուսուլման քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենին, որին հայրենիքում մեղադրում են պետհեղաշրջման փորձի մեջ, Անկարային արտահանձնելու հարցը։Այս մասին ԿՀՎ նախկին տնօրեն Ջեյմս Վուլսին պատմել է WSJ թերթին։
Վուլսին պնդում է, որ 2016-ի սեպտեմբերի 19-ին ինքը Նյու Յորքում ներկա է գտնվել Ֆլիննի ու Թուրքիայի կառավարության անդամների խորհրդակցությանը, որի ժամանակ ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի խորհրդականը քննարկում էր Գյուլենի արտահանձնման հնարավորությունը՝ շրջանցելով արտահանձնման մասին ամերիկյան օրենսդրությունը։ Հանդիպմանը իբրեւ ներկա է եղել նաեւ Էրդողանի փեսան։
Վուլսիի խոսքով, քննարկվել է «ուշ գիշերով այդ տղային հանձնելու» ծրագիրը, որը թույլ կտար շրջանցել օրենքները։ Ընդ որում ծրագիրը մանրակրկիտ քննարկվել է։ ԿՀՎ նախկին տնօրենի խոսքով ինքը կտրականապես դեմ է արտահայտվել այդ նախաձեռնությանը ու ամեն ինչի մասին հայտնել է ԱՄՆ փոխնախագահ Ջո ԲԱյդենին։
Պարբերականը նշում է, որ Թրամփի նախկին խորհրդարանի ներկայացուցիչը հերքել է այդ տվյալները։