Իտալէքսիթ. Եվրամիության նոր պրոբլեմը
Իսպանական «El País» պարբերականը հիշեցնում է, որ մարտի 25-ին Եվրամիությունը տոնելու է իր 60 ամյակը։ 1957 թվականի հենց այդ օրը Հռոմում ստորագրվեց «Միացյալ Եվրոպայի» ձեւավորման հիմքը դնող համաձայնագիրը։
«Italexit-ը Եվրամիության նոր գլխացավանքն է։ Իտալական պրոբլեմը այժմ Եվրոպական հանձնաժողովին ավելի է հուզում, քան հոբելյանի կապակցությամբ հանդիսավոր միջոցառումները,– գրում է թերթը։ Բեպե Գրիլոյի «5 աստղ» կուսակցությունը, որը առաջին տեղում է բոլոր հարցումներով, հայտարարում է, որ ԵՄ–ն ոչ ժողովրդավար կազմակերպություն է եւ Հռոմը պետք է այն լքի։ Եթե Գրիլլոն հաղթի ընտրություններում, նա խոստանում է Եվրամիությունից դուրս գալու հանրաքվե անցկացնել»։
Իհարկե, ԵՄ–ն դեռ որոշ ժամանակ ունի շունչ քաշելու եւ վիճակը գնահատելու, քանի որ «բոլորն ասում են, որ ընտրությունները Իտալիայում անց են կացվելու 2018 թվականից ոչ շուտ՝ այն բանից հետո, երբ Գերմանիայում եւ Ֆրանսիայում ընտրությունների հետ կապված ամեն ինչ պարզ կլինի։ Սակայն կասկածելի է, որ այդ ընթացքում Իտալիայում ինչ որ բան կարող է փոխվել. իշխանությունները ընդգծված կերպով պատասխաններ չեն փնտրում՝ իրենց երկիր փախստականների մասսայական հոսքի համար, չեն փորձում հաղթել պոպուլիստներին ընտրազանգվածի համար պայքարում, չեն շտապում օգնել աղքատացած միջին դասին։ Այսպիսի պայմաններում հաղթանակի հույս կարող են ունենալ միայն պոպուլիստները»,– գրում է իսպանական պարբերականը։