Ոստիկանները ցուցարարներին տապալեցին գետնին, քաշքշելով սկսեցին բերման ենթարկել
Օպերայի տարածքում կառուցված սրճարանների ապամոնտաժման աշխատանքները, որոնք ժամանակավորապես դադարեցվել էին, սրճարանների աշխատակիցների դիմադրության պատճառով քիչ առաջ վերսկսվեցին եւ ապամոնտաժման տեխնիկան նորից մտավ տարածք։ Սրճարանների աշխատակիցները կրկին բողոքեցին, որին ի պատասխան ոստիկանները ուժ գործադրեցին նրանց ապամոնտաժման տարածքից հեռացնելու համար, ոմանց տապալեցին գետնին, քաշքշելով սկսեցին բերման ենթարկել։
Իրավիճակը Օպերայի տարածքում շարունակում է մնալ լարված։
Նշենք, որ ավելի վաղ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը նշել էր, որ ապամոնտաժման աշխատանքները դադարեցվել են, տեխնիկան դուրս է բերվել։