ԱԱԾ–ն Սամվել Բաբայանին կալանավորելու հայցով մտել է դատարան
ԱԱԾ–ն Սամվել Բաբայանին կալանավորելու միջնորդությամբ մտել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան։
Հիշեցնենք, որ Բաբայանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Նրան սկզբում բերման էին ենթարկել, ապա ձերբակալել։ Այժմ մեկ հոգու ցուցմունքով կալանքի որոշում են կայացնում։
Ակնհայտ է, որ Բաբայանի դեմ «թխված» գործը քաղաքական է և պայմանավորված է ԱԺ ընտրություններով։ Կա նաև տեսակետ, որ գործը ոչ միայն ներքաղաքական ենթատեքստ ունի, այլ նաև կապված է Ղարաբաղի հարցի հետ։
7or.am