ԱՄՆ սենատի հետախուզության գծով կոմիտեն վերջնականապես հերքել է Թրամփի «գաղտնալսումը»
ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի հետախուզության գծով կոմիտեի ղեկավար Դեւին Նունյեսը հայտարարել է, որ նախընտրական շրջանում Դոնալդ Թրամփի շտաբ–բնակարանը հանդիսացած՝ Թրամփ–թաուերի գաղտնալսման ապացույցներ չկան։
«Թրամփ–թաուերի որեւէ գաղտնալսում չի եղել։ Այդպիսի բան պարզապես չի եղել»,– ասել է Նունյեսը։
Կոմիտեի ղեկավարը նշել է, որ Դոնալդ Թրամփը եւ իր շրջապատը կարող էին միայն գաղտնալսվել ԱՄՆ հատուկ ծառայությունների կողմից՝ արտասահմանյան քաղաքացիներին հետեւելու ծրագրի շրջանակներում, ինչը օրինական գործընթաց է համարվում երկրում։
Ավելի վաղ «Fox News» հեռուստաալիքը հաղորդել էր Թրամփին հետեւելու «անհերքելի փաստերի մասին»։