Հայկական ավիաընկերության առաջին ինքնաթիռը կոչել են «Միմինո» ֆիլմի հերոսի պատվին
Վերջերս ստեղծված հայկական «Տարոն–ավիա» ավիաընկերության առաջին ինքնաթիռը անվանել են ի պատիվ հանրաճանաչ դերասան Մհեր Մկրտչյանի։
Ընկերությունը դեռ միայն մեկ ինքնաթիռ ունի՝ Բոինգ 737-500, որը չվերթներ կկատարի տարբեր ուղղություններով։
«Մհեր Մկրտչյան» ինքնաթիռի առաջին չվերթը նախատեսվում է իրականացնել ապրիլի 25-ին՝ Գյումրի–Կրասնոդար–Գյումրի ուղղություններով։