Մեկնարկել են աէրոտաքսիների փորձարկումները
Airbus ընկերությունը սկսել է իր աէրոտաքսիների փորձարկման աշխատանքները գերմանական Ինգոլշտադտում։ Այս մասին հայտնում է Regnum լրատվական գործակալությունը։
CityAirbus աէրոտաքսիի նախատիպն իրենից ներկայացնում է մեքենա, որը ունի չորս ուղեւորատեղ եւ արտաքինից նմանվում է անօդաչու թռչող սարքի։ Նախատիպն աշխատում է էլեկտրական ծանրությամբ։ Կա կարծիք, որ նման աէրոտաքսիները կկարողանան թռչել խոշոր քաղաքներում, կենտրոնից դեպի օդանավակայն տեղափոխում կատարելով։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ հունվարի 24-ին Boeing-ը հրապարակել էր զեկույց, որտեղ ներկայացրել էր, որ հաջողությամբ իրականացրել է իր անօդաչու աէրոտաքսիի փորձարկումները։