Սամվել Բաբայանին մեղսագրվող արարքն անհիմն է
Այս թեմայով
- Սամվել Բաբայանի թեման «փակված» է. Արցախում լուրջ պայքար կընթանա 2 թեկնածուների միջեւ
- Ես վստահ եմ՝ Ռոբերտ Քոչարյանը կրակելու հրահանգ չի տվել․ Սամվել Բաբայան
- Առանց Վազգեն Սարգսյանի հետ համաձայնեցնելու Ռ. Քոչարյանը Մեղրիի հարցով բանակցությունների չէր կարող գնալ. Սամվել Բաբայան
- Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ գնում են ճշտումներ. Սամվել Բաբայան
Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի տրամադրությունը նորմալ է: Այս մասին «Ա1+»-ին հայտնեց նրա պաշտպան Ավետիս Քալաշյանը: Նա այսօր Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում տեսակցել է իր պաշտպանյալին:
Վաղը լրանում է Սամվել Բաբայանի ձերբակալման 72 ժամը: Նախաքննական մարմինը կամ միջնորդություն պետք է ներկայացնի նրան կալանավորելու համար, կամ ազատ կարձակվի:
Հիշեցնենք, որ մարտի 22-ին Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է Սամվել Բաբայանին՝ մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում: Բացի նրանից ձերբակալված է եւս երկու հոգի:
Սամվել Բաբայանը նաեւ հարցաքննվել է եւ նշել, որ իրեն մեղսագրվող արարքը անհիմն է: