Դոլարի փոխարժեքը դեռ նվազում է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 12-ին, կազմել է 488.09 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.48 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 550.22 դրամ (աճել է 0.48 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 644.03 դրամ (աճել է 10.21 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.42 դրամ (աճել է 0.02 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 240.02 դրամ, ոսկի՝ 20,286.42 դրամ, պլատին՝ 12,773.66 դրամ: