Հիմա տեսա՞ք, թե ով ով է, թե կրկին չեք տեսնում
Այս թեմայով
- Սամվել Բաբայանի թեման «փակված» է. Արցախում լուրջ պայքար կընթանա 2 թեկնածուների միջեւ
- Ես վստահ եմ՝ Ռոբերտ Քոչարյանը կրակելու հրահանգ չի տվել․ Սամվել Բաբայան
- Առանց Վազգեն Սարգսյանի հետ համաձայնեցնելու Ռ. Քոչարյանը Մեղրիի հարցով բանակցությունների չէր կարող գնալ. Սամվել Բաբայան
- Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ գնում են ճշտումներ. Սամվել Բաբայան
Ազգային հերոս Սամվել Բաբայանը զրկված է ազատությունից: Ընդ որում ազատությունից զրկված է անհեթեթ եւ շինծու մեղադրանքով: Սա մեր ազգի եւ պետության խայտառակությունն է:
Այս օրերին մենք տեսանք, թե այս կամ այն գործիչը, կուսակցությունը, իրավապաշտպանը, լրատվամիջոցն իրենից ինչ է ներկայացնում:
Անմիջապես երեւացին նրանք, ովքեր կեցվածք ունեն, ովքեր վախկոտ չեն, ովքեր տեսակետ ունեն: Ավետիք Իշխանյան, Զարուհի Փոստանջյան, Արթուր Սաքունց, Գուրգեն Եղիազարյան, Արկադի Տեր-Թադեւոսյան ... Թող մեզ ներեն բոլոր նրանք, ում անունը չենք նշում:
Հիմա անդրադառնանք նրանց, ովքեր մեծ-մեծ խոսում են, մեծ խոստումներ տալիս, ճղճղան ձայնով խոսում այս ու այն հարցի մասին հերոս-հերոս խաղում: Նրանք ծպտուն չեն հանում, նրանք լռում են, նրանք ասում են, թե սպասենք իրավապահներին, սպասենք, տեսնենք Սամվել Բաբայանն ինչ է ասում: Հետաքրքիր է, թե նրանցից յուրաքանչյուրն ինչ կասեր, երբ իրենց շինծու մեղադրանքով զրկեին ազատությունից: Կրկին ասելու էին սպասենք իրավապահներին:
Ցավոք հասարակությունը հոգսերի մեջ խեղդվում է եւ դեռ չի տեսնում իրենց ընդդիմադիր ներկայացնողների իրական դեմքը, չի տեսնում ազատ լրատվամիջոց խաղացողների իրական կերպարը:
Բացի «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքից քանի՞ դաշինք կամ կուսակցություն հանդես եկան հայտարարությամբ: Եւ այս փաստից հետո ընտրողն էլ ինչպես կարող է վստահել ձեզ, երբ անգամ չեք կարողանում դատապարտել հերոսի ձերբակալությունը, շինծու ձերբակալությունը:
Շատերն են ասում, թե ինչպես իմանանք, ինչպես հասկանանք՝ ով է իշխանության երգը երգում, իսկ ով՝ ոչ: Հիմա հանգիստ կարող եք տեսնել: Ուշադիր եղեք: Ով դատապարտում է Սամվել Բաբայանի ձերբակալությունը, ով իր տեսակետն է հայտնում, ով դատապարտում է, նա հաստատ իշխանության տիրույթներից դուրս է, իսկ ով վախենում է ծպտուն հանել կամ ասում է, թե սպասենք, տեսնենք Բաբայանն ինչ է ասում, նրանք, դուք արդեն գիտեք, թե ովքեր են:
Հակոբ Ասատրյան