ՆԱՍԱ-ն նկարել է Յուպիտերի մթնոլորտը (լուսանկարներ)
ԱՄՆ-ի Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը (ՆԱՍԱ) ցույց է տվել, թե ինչ տեսք ունի Յուպիտեր մոլորակի մթնոլորտը:
Ինչպես նշում է Huffington Post-ը, գազային հսկայի մթնոլորտի լուսանկարն արվել է մոլորակի շուրջը պտտվող Յունոնա միջմոլորակային կայանից՝ մոլորակից 13 հազար կմ հեռավորության վրա:
Լուսանկարում մեծ, կարմրավուն բիծ է երևում, ինչպես նաև մոլորակի մթնոլորտի պտույտագոյացումները:
Սիրողական աստղագետ Քևին Ջիլը խմբագրել է լուսանկարը՝ այն 100 աստիճանով շրջելով և խտացնելով գույների ցայտերանգությունը: