AliExpress-ը կսկսի Ռուսաստանում ավտոմեքենաներ վաճառել
Չինական AliExpress առևտրի առցանց հարթակը կսկսի Ռուսաստանում ավտոմեքենաներ վաճառել, գրում է РИА Новости-ն՝ հարթակի մամուլի հաղորդագրությանը հղումով:
«Մեքենաներ» բաժնում հարթակի առաջին գործընկերը չինական Chery ընկերությունը կլինի: Առցանց խանութում կներկայացվեն Chery Tiggo 3, 4, 5 և 7 քրոսովերները:
Ինչպես նշում է Ռուսաստանում AliExpress-ի գլխավոր տնօրեն Լյու Վեյը, գնորդները միշտ հետաքրքրվում են նոր բաժիններով, բացի այդ՝ «ավտոմեքենաների և մոտոցիկլետների համար ապրանքներ» բաժինը կայքում ամենահայտնիներից է:
Ընկերությունը մտադիր է հաճախորդներին գրավել մեքենաների գնման զեղչերի և հատուկ առաջարկների միջոցով: