Դատարանը որոշում է ընդունել Nissan կոնցեռնի նախկին ղեկավարին գրավով ազատելու մասին
Տոկիոյի դատարանը որոշում է ընդունել Nissan կոնցեռնի նախկին ղեկավար Կառլոս Գոնին գրավով ազատելու մասին, հայտնում է Kyodo գործակալությունը:
Նշվում է, որ գրավի գումարը կազմում է 1 մլրդ իեն (9 մլն դոլար):
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կառլոս Գոնը հրաժարական է ներկայացրել Renault ավտոմեքենաշինական կորպորացիայի նախագահի եւ տնօրենների խորհրդի նախագահի պաշտոններից:
2018 թվականի նոյեմբերի 19-ին Կառլոս Գոնը կալանավորվել էր ֆինանսական մեքենայությունների եւ եկամուտները թաքցնելու կասկածանքով: