Forbes-ն անվանել է ամենահարուստ տղամարդուն եւ կնոջը
Forbes-ն անվանել է ամենահարուստ տղամարդուն եւ կնոջը։ Երկրագնդի ամենահարուստ տղամարդ է ճանաչվել Ջեֆ Բեզոսը։ Նա պահպանել է առաջատարի տեղը՝ մեկ տարվա ընթացքում 19 միլիարդ դոլարով ավելացնելով իր ունեցվածքը, որը ներկայում կազմում է 131 միլիարդ՝ անցյալ տարվա 112-ի դիմաց՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Այն պահից, երբ Amazon-ի կապիտալիզացիան 2018թ․ աճել է մինչեւ տրիլիոն դոլար, բաժնետոմսերը իջել են 22 տոկոսով՝ գրում է Forbes-ը։
Ամսագիրը նշում է, որ գլխավոր ինտրիգն այն է, թե կկարողանա արդյոք Բեզոսը մնալ առաջին տեղում հաջորդ տարի։ Հունվարին նա եւ նրա կինը՝ Մակենզին, հայտարարել էին ամուսնալուծության մասին, եւ տեղական օրենքներոն ամուսնական պայմանագրի բացակայության դեպքում համատեղ ստեղծված ունեցվածքը հավասարապես կիսվում է ամուսինների միջեւ։ Եթե Մակենզի Բեզոսը ստանա ընտանեկան կապիտալի կեսը, կարող է գլխավորել աշխարհի ամենահարուստ կանանց ցուցակը՝ հայտնում է Forbes-ը։
Իսկ առայժմ աշխարհի ամենահարուստ կինը L`Oreal կոսմետիկ միջոցներ արտադրող ընկերության ժառանգորդուհի Ֆրանսուազա Բետանկուր-Մայերսն է՝ 49,3 միլիարդ դոլար ունեցվածքով։
Ամենահարուստ մարդկանց ընդհանուր վարկանիշում Մայերսը զբաղեցնում է 15-րդ տեղը։ Ընդ որում, ամբողջական ցուցակը կհրապարակվի մարտի 5-ին՝ հայտնում է հրատարակչությունը։ Բետանկուր-Մայերսը 1997-ից L`Oreal-ի կառավարման անդամ է։ Նա ընկերության հիմնադիր Էժեն Շուլլերի միակ թոռը եւ Լիլիան Բետանկուրի միակ դուստրն է։