Հոգեմետ դեղերի նույնիսկ փոքր չափաքանակները ուղեղի վրա կործանարար ազդեցություն են ունենում
Այս թեմայով
Հոգեմետ դեղամիջոցների նույնիսկ փոքր չափաքանակները ուղեղի վրա կործանարար ազդեցություն են ունենում: Այս մասին նշված է ACS Chemical Neuroscience ամսագրում հրապարակված հետազոտության մեջ:
Առնետների վրա կատարված փորձերը ցույց են տվել, որ փոքր չափաքանակով հոգեմետ դեղերը կարող են առաջացնել նեյրոնների ատրոֆիա: Կրծողներին ենթարկել են դիմեթիլտրիպտամինի (ԴՄՏ) ազդեցությանը, ընդ որում՝ փորձակենդանիների մի մասն առողջ էր, իսկ մնացյալը տառապել են հետվնասվածքային սթրեսային խանգարմամբ (ՀՎՍԽ):
Գիտնականները երկու ամիս շարունակ դեղամիջոցը հավելել են ՀՎՍԽ-ն ճնշելու համար, սակայն այդ նյութի միկրոդեղաչափը բացասաբար է ներգործել ուղեղի աշխատանքի վրա: Մի կողմից՝ հոգեկան խանգարման դեպքում ԴՄՏ-ն մի փոքր թուլացրել է դեպրեսիան, սակայն, մյուս կողմից, առաջացրել է նեյրոնների ատրոֆիա, ինչպես նաեւ նյարդային բջիջների մետաբոլիզմում բազմաթիվ փոփոխություններ:
Ընդ որում՝ դեղամիջոցի կործանարար ազդեցությունը էգերի մոտ ավելի արտահայտված էր, քան արուների: