Գիտնականները Մարսի վրա հայտնաբերել են ջրամբարների համակարգի նշաններ
Գիտնականները հայտնաբերել են Մարսի մակերեւույթի տակ խորը տեղադրված ջրամբարների փոխկապակցված համակարգի առկայության առաջին երկրաբանական վկայությունները, հայտնում է Daily Mail-ը:
Հետազոտողների ենթադրությամբ՝ այդ ջրամբարներում կարող են հայտնաբերվել մեծ քանակությամբ հանքանյութեր: Համանման նշանների հանրագումարը կարող է վկայել մոլորակի վրա կյանքի հավանականության մասին:
Եթե նախորդ հետազոտություններով միայն ենթադրվում էր մոլորակում ստորգետնյա ջրերի առկայությունը, ապա Mars Express արբանյակից ստացված տվյալների նոր հետազոտությամբ պարզվել է խառնարանների խորության աստիճանը, որը, գիտնականների խոսքով, կարող էր առաջանալ միայն ջրի ազդեցության դեպքում: